Եվրամիությանն անդամակցելը Հայաստանի գործն է և նրա ինքնիշխան իրավունքը՝ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ինչպես նրանք որոշեն, այդպես էլ կլինի։ Դա նրանց ինքնիշխան իրավունքն է, իսկ մեր իրավունքն է որոշել այն արտոնությունների հարցը, որոնք Հայաստանը կկորցնի, եթե մերձենա ԵՄ-ի հետ»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։               
 

Ռուսները «սուզվում» են, մենք՝ խորտակվում

Ռուսները «սուզվում» են, մենք՝ խորտակվում
03.11.2025 | 13:27

Ռուսաստանը երեկ նոր ատոմային սուզանավ է ջուր իջեցրել: Աշխարհում միայն 6 պետություն է ունակ նման սուզանավեր կառուցել:

Սրանով հանդերձ, Հայաստանում քարոզում են, թե ՌԴ-ն հետամնաց երկիր է, և քանի նրա հետ ենք մերձ հարաբերվում՝ զարգանալու հնարավորություն չկա:

Համատարած անգրագիտություն և ծուլություն + իշխանական քարոզչություն = ազգի դեգրադացիա և ամբողջական կառավարելիություն

Սա է մեր ներկայի իրականությունը:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 4252

Մեկնաբանություններ