Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Կառավարման համար կարևոր ինֆորմացիան կարելի է հասցնել մեծ թվով մարդկանց և մանիպուլացնել ցանկալի ողղությամբ

Կառավարման համար կարևոր ինֆորմացիան կարելի է հասցնել մեծ թվով մարդկանց և մանիպուլացնել  ցանկալի ողղությամբ
07.11.2025 | 17:05

Մասսայական ինֆորմացիոն միջոցների լայն տարածումը և դրանց հասանելիությոնը հասարակության բոլոր խավերին, մարդկանց մոտ, մանավանդ գիտելիքով շատ չծանրաբեռնված մեծամասնության մոտ, այն թյուր կարծիքն է ստեղծում, որ բոլորն էլ ամեն ինչի մասին կարող են հավակնոտ տոնով խոսել:

Բայց պետք է իմանալ, որ ամեն մի հարց ու պրոբլեմ ունի և՛ մակերես, և՛ խորք, ու վերջինս էլ հասանելի է այն մարդկանց մի մասին միայն, որոնք գիտելիքի հետ դու-ով են խոսում, այսինքն, գիտեն, թե հարցը որտեղից է գալիս, ինչ վիճակում է և ինչ զարգացումներ կարող է ունենալ:

Դրանից բացի, որևէ հարցի խորացված քննարկումների համար պետք է տիրապետել մտածելու և մտածածը մատուցելու արվեստին, որը նույնպես հասանելի է քչերին:

Սովորաբար, նորմալ պայմաններում կառավարողների համար հասարակության հասկացող խավը պոտենցիալ վտանգ է, մի բան, որը ճշմարիտ է նաև կառավարման ավելի բարձր մակարդակների համար:

Այդ իմաստով, իրավիճակի տարբեր մակարդակի տերերին ձեռնտու է հասկացող ու չհասկացող իրար խառնել այնպես, որ ինֆորմացիոն հեղեղի մեջ լավն ու վատը հնարավոր չլինի իրարից տարբերել և, որ ամենակարևորն է, չհասկացողին հավասարեցնել հասկացողին:

Այս հանգամանքը ծնում է հասարակության կառավարման նոր հնարավորություններ ու մոտեցումներ, քանի որ կայծակնային արագությամբ կարելի է կառավարման համար կարևոր ինֆորմացիան հասցնել մեծ թվով մարդկանց և դրանով իսկ մանիպուլացնել նրանց ցանկալի ողղություններով:

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 4437

Մեկնաբանություններ