Եվրամիությանն անդամակցելը Հայաստանի գործն է և նրա ինքնիշխան իրավունքը՝ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ինչպես նրանք որոշեն, այդպես էլ կլինի։ Դա նրանց ինքնիշխան իրավունքն է, իսկ մեր իրավունքն է որոշել այն արտոնությունների հարցը, որոնք Հայաստանը կկորցնի, եթե մերձենա ԵՄ-ի հետ»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։               
 

«Նիկոլների» կռիվը «սերժերի» հետ է

«Նիկոլների» կռիվը «սերժերի» հետ է
09.11.2025 | 11:30

Նիկոլը չէր կարող չնայել Սերժ Սարգսյանի հարցազրույցը։ Նիկոլը չէր կարող չարձագանքել ՀՀ Երրորդ նախագահին։ Առավել ևս՝ Նիկոլը չէր կարող դա չանել իր ձևով։ Պատճառը հստակ է. Նիկոլի կռիվը Սերժ Սարգսյանի հետ է։

Ընդհանրապես «նիկոլների» կռիվը «սերժերի» հետ է։

ՈՒ դա նոր կռիվ չի։

Հին կռիվ է, որը դեռ երկար կշարունակվի։ Այնքան ժամանակ, քանի դեռ մեր մեջ կան ստոր թրքասերներ ու ազնիվ հայրենասերներ։ Մանիպուլյատոր սրիկաներ ու պատասխանատու գործիչներ։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 4150

Մեկնաբանություններ