Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Ադրբեջանի ձեռագիրը

Ադրբեջանի ձեռագիրը
10.11.2025 | 12:08

Թալիշական Խանալիոն գյուղում ժողովրդական բողոք է հասունացել տեղացիների և Բաքվի կողմից նշանակված վարչական ղեկավար Ռաուֆ Ջաբիևի միջև (հղումը՝ https://www.facebook.com/watch?v=2291031127992296)։

Գյուղի բնակիչները հայտարարել են, որ քաղաքապետը չի հետաքրքրվում գյուղի խնդիրներով` ճանապարհները վատ վիճակում են, չկա կոյուղի...

Չնայած դրան, Ռաուֆ Ջաբիևը գյուղացիների վրա 300 մանաթի տուգանք է դրել աղբը իբրև թե ճանապարհի վրա թափելու համար` աղբը թափելու համար հատուկ տեղ չհատկացնելով։

Բացի այդ բնակիչները դժգոհ են, որ քաղաքապետը նախաձեռնել էր գյուղի անվանափոխություն առանց գյուղացիների կարծիքն հաշվի առնելու։

Իհարկե ակնհայտ է, որ խնդիրը ավելի խորն է` թալիշական ցանկացած անվանում, ինքնաիդենտիֆիկացման ցանկացած փորձ վերացնել և թույլ չտալ, որ թալիշների կամ մյուս բնիկ փոքրամասնությունների մոտ ազգային պատկանելության զգացում առաջանա։

Սա Ադրբեջանի ձեռագիրն է, ճիշտ այնպես, ինչպես ամբողջ հայկական մշակութային և պատմական ժառանգությունը յուրացվեց Նախիջեւանում, Գանձակում, և Արցախում այս օրերին։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3357

Մեկնաբանություններ