Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Երանի երկնքին

Երանի երկնքին
10.11.2025 | 13:01

Երբեմն կյանքի ճանապարհը ստիպում է ընտրություն անել՝

սրտին ծանր, բայց անխուսափելի։

Նրանք գնացին՝ վախը սրտի խորքում պահած,

բայց հայրենիքի հանդեպ անսահման սերը կրծքում կրելով։

Գիտեին՝ վտանգ կա, գիտեին՝ վերադարձ չկա,

բայց գնացին՝ մեր վաղը պաշտպանելու համար։

Հինգ տարի է անցել,

բայց ցավը դեռ կոկորդս է սեղմում։

Մեր թղթերին խաղաղություն են գրում,

մեր սրտերին՝ ոչ։

Արյունը լեզու չունի,

բայց խոսում է…

Խոսում է մեր տղաների անվերջ բացակայության,

մեր անպատասխան աղոթքների,

լռության մեջ թաքնված ճիչերի մասին։

Նրանք անմահացան՝

մեր հիշողություններում, աղոթքներում ու սրտերում։

Գնացին, որովհետև երբ հողդ վտանգված է՝

այլ ճանապարհ չկա․

կա միայն գոյության կամ սխրանքի ուղի։

Եվ եթե երբևէ մոռանանք նրանց անունները,

քամին կբերի, հողը կհուշի,

երկինքն էլ երբեք չի լռի…

Արդեն հինգ տարի։

Եվ երկինքը դեռ մեր տղաների աչքերով է նայում աշխարհին։

Երանի երկնքին,

որ շահեկան դուրս եկավ…

Նվիրված է

յուրաքանչյուր զինվորի, ով իր կյանքը տվեց,

որպեսզի մենք ապրենք։

Հավերժ խոնարհումով ու երախտիքով՝

Մարի ԳՐԳՈՋԱՅԱՆ

Դիտվել է՝ 5770

Մեկնաբանություններ

Աստե­ղա­յին խոս­տում­ներ, թշ­վառ ի­րա­կա­նու­թ­յուն