ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրենսդիրները չորեքշաբթի աջակցել են բանաձևին, որը նպատակ ունի ստիպել նախագահ Դոնալդ Թրամփին դադարեցնել Իրանի դեմ հարվածները։ Սա չորրորդ դեպքն է, երբ օրենսդիրները փորձում են սահմանափակել Թրամփի լիազորությունները Իրանի հարցում։ «Այն, ինչ արել է Թրամփը, դառնում է ավելի ու ավելի անընդունելի»,- ասել է Ներկայացուցիչների պալատի անդամ Ջարեդ Հաֆմանը։ Այժմ բանաձևը պետք է ներկայացվի Սենատի քննարկմանը։               
 

Թվերն ավելի խոսուն են, քան իշխանությունների քաղաքական բարբաջանքներն ու «հաղթական» հայտարարությունները. 4

Թվերն ավելի խոսուն են, քան  իշխանությունների քաղաքական բարբաջանքներն ու «հաղթական» հայտարարությունները. 4
10.11.2025 | 16:18

Սկիզբը՝ այստեղ

Դիտարկում 3․ Բյուջեն՝ թղթով զարգացման, գործով՝ թերակատարումների ծրագիր

Կառավարությունը հայտարարում է, որ 2025թ․ առաջին ինը ամիսներին բյուջեի պակասուրդը կազմել է ընդամենը 79.9 մլրդ դրամ, մինչդեռ տարվա ամբողջ պլանով այն նախատեսված էր շուրջ 462 մլրդ դրամ։ Թվերով՝ կարծես լավ լուր է․ պակասուրդը փոքր է, բյուջեն՝ «կայուն»։

Բայց իրական պատկերը բոլորովին այլ է։ Այդ «փոքր» պակասուրդը ձևավորվել է ոչ թե արդյունավետ կառավարման հաշվին, այլ ծախսերի համակարգային թերակատարության հետևանքով։

Պաշտոնական տվյալներով՝ ընդհանուր ծախսերի կատարողականը՝ մոտ 86.9%, իսկ կապիտալ ծախսերի կատարողականը՝ շուրջ 74%։

Սա նշանակում է, որ պետական ներդրումային ծրագրերի մոտ մեկ քառորդը պարզապես չի իրագործվել։ Չեն կառուցվել պլանավորված ճանապարհները, դպրոցները, ենթակառուցվածքները, առողջապահական կենտրոնները, իսկ դրանց չիրագործված ծախսերի հաշվին էլ արհեստականորեն փոքրացել է բյուջեի պակասուրդը։

Եկամուտների աճը՝ մոտ +14.3%, գրանցվել է հիմնականում ԱԱՀ-ի և շահութահարկի հաշվին, մինչդեռ պետական դրամաշնորհները կրճատվել են ավելի քան 60%-ով։ Այսինքն՝ բյուջեի եկամտային մասն ապահովվել է հարկային վարչարարության և գների բարձր մակարդակի հաշվին, ոչ թե տնտեսական լայնացման կամ նոր արտադրական բազայի ձևավորման շնորհիվ։

Բյուջեն, փաստորեն, դարձել է ոչ թե զարգացման գործիք, այլ չիրականացված ծրագրերի հաշվետվություն։ Թղթով՝ մեծ պատկեր, իրականում՝ փոքր կատարողական։

Սա արդեն ոչ թե տեխնիկական, այլ քաղաքական և կառավարման խնդիր է, երբ պետությունը պլանավորում է աճ ու ներդրումներ, բայց իր իսկ խոստումների մեկ քառորդը չի իրականացնում, նա ոչ թե զարգացում է ապահովում, այլ՝ ժամանակ է գնում։

Հարցը պարզ է․ կարո՞ղ է մի երկիր զարգանալ, երբ իր բյուջեն իրականանում է միայն թղթի վրա։

Շարունակելի

Դավիթ Անանյան

#ԹվերիԵտևում #ՀայաստանիՏնտեսություն

Դիտվել է՝ 4945

Մեկնաբանություններ