Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Պատմությունը կհիշի նաեւ Նիկոլին` որպես Թուրքիայի շահերը առաջ մղող ակտիվիստի

Պատմությունը կհիշի նաեւ Նիկոլին` որպես Թուրքիայի շահերը առաջ մղող ակտիվիստի
23.11.2025 | 11:27

1954 թվականի փետրվարի 19-ին Խորհրդային Միության գերագույն խորհուրդը ստորագրում է Ղրիմի մարզը ՌԽՍՖՀ-ից ՈՒԽՍՀ-ին փոխանցելու մասին հրամանագիր։ Կարծում եմ՝ նաև պատահական չէր, որ սա ԽՍՀՄ առաջնորդ Նիկիտա Խրուշչովի ժամանակ էր կատարվել։

Հիմա պատկերացրեք` Վլադիմիր Պուտինը ո՛չ թե Նիկոլի նման մեղադրեց Խրուշչովին, ասելով՝ նախկինները տվել են, ես ի՞նչ անեմ, այլ սահմանեց իր համար պլան մինիմում և պլան մաքսիմում և հետևողականորեն գնաց դեպի նպատակը։

Նա չասաց, թե աշխարհը Ղրիմը ճանաչել է ՈՒկրաինայի մաս և այլն, այլ արեց այն, ինչը համարեց իր երկրի ճակատագրի համար կարևոր։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Հ.Գ.

Պուտինի մասին կարելի է շատ հակառակ կարծիքներ ունենալ, ատել կամ սիրել, բայց մի բան փաստ է` պատմությունը չի՛ հիշելու ձեր ատելությունը, այլ հիշելու է այն, թե ի՞նչ նա կթողնի իրենից հետո իր երկրին։

Պատմությունը կհիշի նաեւ Նիկոլին` որպես Թուրքիայի շահերը առաջ մղող ակտիվիստի։

Դիտվել է՝ 2559

Մեկնաբանություններ