Եվրամիությանն անդամակցելը Հայաստանի գործն է և նրա ինքնիշխան իրավունքը՝ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ինչպես նրանք որոշեն, այդպես էլ կլինի։ Դա նրանց ինքնիշխան իրավունքն է, իսկ մեր իրավունքն է որոշել այն արտոնությունների հարցը, որոնք Հայաստանը կկորցնի, եթե մերձենա ԵՄ-ի հետ»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։               
 

ՀՀ Քննչական կոմիտե, արձագանքի՛ր

ՀՀ Քննչական կոմիտե, արձագանքի՛ր
27.11.2025 | 15:43

Հետաքրքիր է՝ ո՞վ է այս թղթի տակ ստորագրած եպիսկոպոսներին տրամադրել Արշակ Սրբազանին վերագրվող տեսանյութերի փորձաքննության արձանագրությունները, որ նրանք էլ դա համարում են իրական։

ՀՀ Քննչական կոմիտեն լավ կլինի պարզաբանում տա այս ամենի կապակցությամբ, քանի որ Արշակ Սրբազանի փաստաբանն արդեն հայտնել Է, որ նա էլ չի տեսել այդ ձայնագրության փորձաքննության արդյունքները։

Դե, աղանդավոր Նիկոլն էլ, ըստ սցենարի, արդեն հանդիպման է հրավիրում «բողոքավոր» եկեղեցականներին։

ՀՀ ՔԿ, արձագանքե'ք։

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3413

Մեկնաբանություններ