Ռուսաստանն «ամեն դեպքում» կգրավի ՈՒկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի մարզերը՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Այս ամենը հանգում է դրան։ Կա՛մ մենք զինված ճանապարհով կազատագրենք այդ տարածքները, կա՛մ ուկրաինական զորքերը կլքեն այդ տարածքները և կդադարեցնեն այնտեղ մարտերը»,- ասել է Պուտինը։ Նրա խոսքով՝ Մոսկվան դեռևս լայնամասշտաբ պատերազմը սկսելուց առաջ էր առաջարկում Կիևին դուրս բերել զորքերը Դոնբասից, սակայն ՈՒկրաինան «նախընտրել է կռվել»։               
 

Հայաստանի կառավարությունը գրպանում ու հարստանում է նույնիսկ թոշակառուների վաստակած հանգստի գումարով

Հայաստանի կառավարությունը գրպանում ու հարստանում է նույնիսկ թոշակառուների վաստակած հանգստի գումարով
04.12.2025 | 18:03

Նիկոլ Փաշինյանը անիմաստ է համարում թոշակառուներին վճարելը, թոշակ բարձրացնելը, որովհետև, ըստ նրա, թոշակառուները փող ծախսելու տեղ չունեն։ Ավելին, ԱԺ-ում հայտարարեց, թե ոչ 63-ը, ոչ էլ նույնիսկ 75-ը թոշակի տարիք չի, և այդ մարդիկ թող գնան բիզնես անեն։

Ես չեմ նախանձում այն մարդկանց, ովքեր մինչև այս պահը պաշտպանում էին Նիկոլ Փաշինյանին, անտեսում էին նույնիսկ Արցախի հանձնումը, Արարատի ուրացումը, մեր առաջնագծի քայքայումը լոկ այն պատճառաբանությամբ, թե իրենց թոշակը 3000-ով բարձրացրել է։

Հայաստանում այսօր ծերության նվազագույն ամսական թոշակը կազմում է 36.000 դրամ, այնինչ մեր երկրի պետական բյուջեն հնարավորություն ունի վճարելու մինչև 100.000 դրամ + աշխատանքային ստաժին հասանելիք գումար։

Հայաստանի կառավարությունը գերադասում է գրպանել ու հարստանալ նույնիսկ թոշակառուների վաստակած հանգստի գումարով, ճոխ կյանքով ապահովել իր պատգամավորներին ու նախարարներին։ Չափազանց ցածր թոշակ է տալիս սովորական մարդկանց, երբեմն չնչին բարձրացում անում, որ երեսով տա, իսկ հետո, երբ այդ նույն խաբված մարդկանց քվեարկությամբ հանկարծ ընտրվի, ընդհանրապես կզրկի թոշակից, ասելով, թե 63-ը ի՞նչ թոշակի տարիք է, գնացեք բիզնես արեք (ԱԺ-ում արդեն այդ մասին հայտարարել է)։

Ադրբեջանում հիմա նվազագույն թոշակը 335 $ է (127.000 դրամ), իսկ Հայաստանի հաջորդ կառավարությունը ունի բոլոր հնարավորությունները, որ մեր թոշակառուներն էլ ամսական ստանան առնվազն 100.000 դրամ թոշակ։ Բայց դա՝ Նիկոլից հետո։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 464

Մեկնաբանություններ