Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Ձեռք բերելու օրենքը

Ձեռք բերելու օրենքը
04.12.2025 | 21:59
Դեկտեմբերի 5
Հոգևոր աշխարհի առաջին օրենքը տալն է: Տվեք ձեզ հանդիպող բոլոր մարդկանց. նրանց, ում հանդիպում եք կամ որոնք առնչություն ունեն ձեզ հետ: Տվեք ձեր աղոթքից, ձեր ժամանակից, ձեր անձից, ձեր սիրուց, ձեր մտածումներից: Նշանակում է` դուք ամեն բանից առաջ պետք է իրագործեք տալու առաքելությունը:
Տվեք նաև աշխարհի բարիքներից ու դրամից, որքան որ տրված է և հնարավորություն ունեք: Այնպես արեք, որ ձեր տալը տարերային բնույթ չկրի.այն թող մշտական լինի` ծրագրված օրերի ու ժամերի համար:
Բաժանեք առատորե՛ն ձեր ունեցածի լավագույնը բոլոր նրանց, ովքեր դրա կարիքն ունեն: Եղեք Մեծ տվողներ:
Այո՛, մեծ տվողներ:
Տվեք այնպես, ինչպես ձեր Երկնավոր Հայրն է տալիս:
Նա Իր արևը ծագեցնում է թե՛ չարերի, և թե՛ բարիների վրա:
Իր անձրևն ուղարկում է և՛ արդարներին, և՛ անարդարներին: Ինչպես որ նախապես ասել եմ ձեզ, տվեք ըստ կարիքի և ոչ թե ըստ արժանիքի: Տալու ժամանակ միշտ հաշվի առեք իրական կարիքները բավարարելու անհրաժեշտությունը, աշխատելով իսկապես նմանվել Երկնային Հորը` Մեծ Տվողին:
Երբ ստանում եք, ըստ անհրաժեշտի պետք է հոգաք նաև նրանց կարիքները, ում Ես ձեզ մոտ եմ ուղարկում:
Տվեք առանց հարցնելու, առանց սահմանափակումների: Այս դեպքում է, որ չպետք է բոլորովին հաշվի առնել մտերմությունը կամ բարեկամությունը: Առաջնորդվեք միայն իրենց կարիքները հոգալու ազնիվ ցանկությամբ:
Աղոթեք, որ կարողանաք մեծ տվողներ լինել:
Դիտվել է՝ 2239

Մեկնաբանություններ