Քարտեզում Արծվաշենի ջրամբարն է, որը մոտավորապես 2,0 միլիոն խորանարդ մետր ծավալի ջուր է ամբարում։
Ադրբեջանն ունի ջրային պաշարների լրջագույն խնդիրներ, և գաղտնիք չէ, որ ակնկալում է օգտվել նաև ՀՀ ջրային ռեսուրսներից։
Շատերն ասում են, թե Ադրբեջանը ՀՀ-ին է վերադարձնելու Արծվաշենը։ Ես անկեղծորեն ձեր լավատեսությունից եմ ուզում, որովհետև Իլհամ Ալիևը առնվազն պետք է Նիկոլի նման մտածի, որ Արծվաշենը, անգամ Տիգրանաշենի դիմաց, վերադարձնի Հայաստանին։
Սա լա՞վ է , թե՞ վատ, դա կախված է նպատակից, որ իր առաջ կդնի հայկական դիվանագիտությունը, սակայն վստահ եմ, որ այստեղ էլ կգերիշխեն էմոցիաները, և կրկին կպարտվի հայկական շահը։
Արա ՊՈՂՈՍՅԱՆ