Ռուսաստանն «ամեն դեպքում» կգրավի ՈՒկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի մարզերը՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Այս ամենը հանգում է դրան։ Կա՛մ մենք զինված ճանապարհով կազատագրենք այդ տարածքները, կա՛մ ուկրաինական զորքերը կլքեն այդ տարածքները և կդադարեցնեն այնտեղ մարտերը»,- ասել է Պուտինը։ Նրա խոսքով՝ Մոսկվան դեռևս լայնամասշտաբ պատերազմը սկսելուց առաջ էր առաջարկում Կիևին դուրս բերել զորքերը Դոնբասից, սակայն ՈՒկրաինան «նախընտրել է կռվել»։               
 

Ինչ են ասում «վերլուծաբանները»

Ինչ են ասում «վերլուծաբանները»
05.12.2025 | 16:13

Կարդում, լսում ես ֆեյսբուքյան լրահոսը, լսում և դիտում ես յութուբյան ալիքները և զարմանում մարդկանց համառ ու անօգուտ կեցվածքից։ Շուտով 8 տարին կլրանա, ինչ հիշյալ հարթակներում ամեն օր, երբեմն՝ օրը մի քանի անգամ, տեսնում ենք նույն դեմքերը, լսում նույն թեմաները։

Նույն «գլխավոր հերոսները», նույն քաղաքագետները, նույն վերլուծաբանները՝ իրենց օպոնենտներով, նույն ալիևաէրդողանագետները, նույն պատերազմով վախեցնողները...

Ոչ մի անգլոսաքսոնագետ, ոչ մի ամերիկագետ, ոչ մի վատիկանագետ

չկա։ Թուրքը՝ էսպես, ազերը՝ էնպես...

Լա՜վ, դուք ուրիշ հերոս չգիտե՞ք։

Թուրքերն էլ էդպես հարի՜ֆ, ոչ մի բան չեն հասկանում։ Ամբողջ աշխարհին նրանք են «կուտ տալիս», սրանք էլ՝ թուրքին...

Մի հին անեկդոտ կա. լոռեցին ճուտեր ուտող իրենց կատվին ուզում է տանի կորցնի։ Որտեղ տանում, բաց է թողում, կատուն հետ է գալիս։ Վերջը գնում է ավտոկայան, մոտենում է Գյումրի մեկնող ավտոբուսի վարորդին, ասում է՝ խնդրում եմ տեղ հասնելուն պես էս կատվին բաց թողես, կորչի։ Ասում է՝ լավ։ Հենց ավտոբուսն ուզում է շարժվի, սա մոտենում է ու վարորդին ձայն տալիս. «Վարպետ, էս Իջևա՞ն ես գնում»։

«Այ մարդ, բա ես չասացի՞, որ Գյումրի եմ գնում»։ «Այ վարպետ, էս խի՞ գործը խարաբ արիր, ես կատվին էի շշկլացնում, որ հետ չգա»։

Հիմա սրանք են։ Առավոտից իրիկուն էս խեղճ ժողովրդի նյարդերն են սղոցում...

Քայքայված ու քայքայվող տնտեսությունից խոսող չկա, ավերվող բնությունից խոսող չկա, բանկերի թալանից խոսող չկա։

Մարդկանց ու տնտեսվարող սուբյեկտների բոլոր տվյալները դրված են համացանցում։ Որ երկրին, որ հետախուզությանը ինչ պետք է՝ խնդրեմ։

Մի ոչ անհրաժեշտ, կեղծ թեմա են մեջտեղ գցում, մի շաբաթ «լուսաբանում», անցնում հաջորդին։

Հարցնում եմ՝ ժողովրդի ինչի՞ն է պետք, թե ինչ են անում կամ ասում ԱՄՆ-ը, ՌԴ-ն կամ էլ Ֆրանսիան։

Ինչու՞ է բոլորի տվյալները հասանելի ամբողջ աշխարհին։

Հերիք չի՞ ձեռ առնեք ժողովրդին։

Ի՞նչն եք «լուսաբանում»:

Պարզ չի՞, որ ինչ որոշում են, դա էլ անում են։

Կեղծ և կեղծված սննդից ու դեղորայքից ինչու՞ չեք խոսում։

Ինչու՞ են պետական պաշտոններում նշանակվում ոչ մասնագետներ:

Մի էնպես էլ իմաստուն դեմքեր են ընդունում, որ քիչ է մնում հավատաս, թե իրենց խոսքերից է կախված երկրի բախտն ու ճակատագիրը։

Բա լավ, էլ բան ու գործ չունե՞ք, էս մեկը գնաց, էն մեկը եկավ, սրա կնիկը՝ էսպես, նրա մարդը՝ էնպես, էն մյուսի մերը՝ էնտեղ, հերը՝ էստեղ, նրա ավտոն՝ սև, մյուսի վարտիքը՝ սպիտակ...

Պարզ ասեք, որ սա մի ղազ դարձած սուտ ընտրատարածք է՝ առանց ապագայի։

Մեխակ Սայադյան

Դիտվել է՝ 93

Մեկնաբանություններ