ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

Փորձություններ ակնկալեք

Փորձություններ ակնկալեք
05.12.2025 | 21:59
Դեկտեմբերի 6
- Տեր, մեզ զորություն տուր հաղթելու փորձությունը,
ինչպես Դու արեցիր անապատի մեջ:
-Փորձությունը հաղթահարելու առաջին քայլն այն է, որ տեսնեք ու ճանաչեք նրա փորձություն լինելը: Այլ կերպ ասած` տարանջատեք այն ձեզնից:
Երբեք մի մտածեք, թե փորձությունն արդյունքն է ձեր հոգնածության, հիվանդության կամ աղքատության, կամ բարկության, որպեսզի թուլանալով տեղի չտաք նրան. այլ` ամեն ինչից առաջ պետք է իմանաք, եթե լսել եք Ձայնս. «Երկինքը բացված տեսավ ու Ձայն լսեց». և ճանապարհ եք ելել` կատարելու հոգիները Ինձ բերելու առաքելությունը, պետք է ակնկալեք հզոր հարձակումներ թշնամու կողմից, որ կջանա ամեն գնով վհատության հասցնելով` անգործության մատնել ձեզ և արգելք լինել ձեր առաքինի գործերին: Նման հարձակումները թող ձեզ անակնկալի չբերեն:
ՈՒրեմն երբ մեծ կամ փոքր փորձություններ պատահեն ձեզ, համոզված եղեք, որ դրանք բոլորը ծրագրված են չարի կողմից` հակառակվելու համար Ինձ: Այդ ժամանակ Իմ սիրո զորությամբ դուք պետք է հաղթե՛ք փորձությանը:
Դիտվել է՝ 1566

Մեկնաբանություններ