ՈՒ՞մ վրա էր մեր հույսը Ղարաբաղյան թնջուկը լուծելու հարցում:
Ռուսաստանի:
Իսկ Ռուսաստանը կարո՞ղ էր հայանպաաստ լուծում տալ հարցին:
Ո՛չ:
Որովհետև Ռուսաստանն ուներ իր տարածքում 40 Ղարաբաղ:
Միայնա՞կ էր այս հարցում ՌԴ -ն:
Ոչ, ՌԴ-ն գործում էր Ֆրանսիայի հետ դաշնակցած:
Սա գիտակցու՞մ էին ՀՀ ռազմա - քաղաքական ղեկավարները:
Գիտակցում էր Առաջին նախագահը, նաև այն 12 պաշտոնյաները, որոնք քաղաքացիական պատերազմի ռեալ հեռանկարի առաջ հրաժարական տվեցին:
Այնպես որ, օբյեկտիվ ռեալություն էր Արցախի կորուստը և մեր ներկա վիճակը:
Պետական հեղաշրջումից հետո, հեռացած նախագահը փորձե՞լ է ինչ -որ կերպ
շտկել ստեղծված վիճակը, մեղմել գալիք վտանգները:
Այո, այն էլ երկու անգամ:
Առաջինը ՝ մասնակցել է նախագահ Քոչարյանի ինաուգուրացիային:
Մասնակցելով այդ միջոցառմանը, միջազգային հանրությանը մեսիջ էր ուղարկում,
որ տեղի ունեցածը ամենևին հեղաշրջում չէ, այլ իշխանության օրինական ժառանգում:
Ո՞րն էր այդ քայլի նպատակը:
Այն, որ Բաքու-Ջեյհան խողովակաշարն ու Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին անցնի Ղարաբաղի ու Հայաստանի տարածքով, որպես անվտանգության տնտեսական բաղադրիչ:
(չորս տարի սպասեցին Հայաստանի դրական արձագանքին, չեղավ...)։
Երկրորդ անգամ՝ 2015 թ, Սահմանադրական դատարանի նախագահի հետ, զգուշացնող նամակ է ուղաարկում ՀՀ գործող նախագահին, առ այն, որ Ռուսաստանը երկարատև բացակայությունից հետո մտնելու է Սիրիա: ՈՒ կանգ չի առնելու ոչ մի բանի առաջ: Եվ առաջնահերթ լուծելու է իր թիկունքի ապահովությունը: Ղարաբաղի գլխին վտանգ է կախված: Առաջկտրուկ արա Ալիևին:
Պատասխանը եղավ քառօրյան:
Այն, ինչ կատարվել է ու կատարվում է մեր երկրում, օրինաչափ երևույթ է...
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ