Եվրոպայում սառեցված ռուսաստանյան ակտիվները կբավականացնեն, որպեսզի ևս մի քանի տարի «ուկրաինացիներին փամփուշտների պես ծախսեն»՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Եթե ռուսաստանյան ակտիվները բռնագրավվեն, դրա համար պատասխանատվություն կկրեն ինչպես կոնկրետ մարդիկ, այնպես էլ՝ ամբողջական երկրներ», հավելել է Պեսկովը։               
 

«Թրամփի ուղուց» ցանկացած շեղում առաջացնում է Ադրբեջանի բողոքը

«Թրամփի ուղուց» ցանկացած շեղում  առաջացնում է Ադրբեջանի բողոքը
10.12.2025 | 13:03

Հայաստան-ԵՄ ռազմավարական օրակարգի վերաբերյալ Բաքուն բողոք է ներկայացրել, իբր դա հակասում է «խաղաղության օրակարգին»:

Ադրբեջանի ԱԳ նախարարությունը մի քանի կետանոց հայտարարություն է տարածել, որոնցից մեկին ուզում եմ առանձնահատուկ անդրադառնալ:

Հայտարարության մեջ ասվում է, որ փաստաթղթում որևէ հիշատակում չկա TRIPP-ի մասին, իսկ նման իրավիճակը հարցեր է առաջացնում Հայաստանի կողմից TRIPP նախագծի կյանքի կոչման հետ կապված:

Ինչ է ստացվում. Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում Թրամփից պոկած լուսանկարը Հայաստանում փորձում էր վաճառել որպես իր խոշորագույն դիվանագիտական հաղթանակ, իբր խաղաղությունը բերեց, միջանցքը չտվեց, Թրամփից էլ «վաթսափի» համարը վերցրել է. երբ ուզի՝ կզանգի:

Պարզվում է, որ ֆոնդերլյայենների ու կալաս-մերցերի հետ շփվելուց հետո Թրամփին մոռացել է: Այսինքն, Փաշինյանը, Թարմփ-Եվրամիություն արդեն ակնհայտ հակամարտության մեջ, բռնում է ԵՄ կողմը: Ադրբեջանը սա հստակ նկատել է և հիմա էլ սրանով է շանտաժ անելու Հայաստանին:

Դեռ օգոստոսին էր պարզ, որ Վաշինգտոնում նախաստորագրված փաստաթուղթը Հայաստանին ոչինչ չէր տալու և միայն լեգիտիմացնելու էր «Զանգեզուրի միջանցք» կոչվող ադրբեջանական ծրագիրը՝ «Թրամփի ուղի» կեղծանվան տակ: Նաև շատ բնական է, որ դրանից ցանկացած շեղում պետք է առաջացներ Ադրբեջանի բողոքը:

Հիմա արդեն պարզ է, որ Թրամփի «վաթսափը» հենց Ալիևն ունի, և Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը հենց այդ զանգն էր:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 93

Մեկնաբանություններ