Վաշինգտոնը պահանջում է ՈՒկրաինայի նախագահից արագ արձագանք Թրամփի վարչակազմի «խաղաղության ծրագրին»՝ նպատակ ունենալով Ռուսաստանի հետ հրադադարի համաձայնագրի հասնել «մինչև դեկտեմբերի 25-ը՝ Սուրբ Ծնունդ»՝ հաղորդում է Financial Times-ը։ Երկուշաբթի օրը ՈՒկրաինայի նախագահը Լոնդոնում հանդիպել է Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդների հետ։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ակնարկել է իրավիճակի հրատապության մասին, նշելով, որ «առաջիկա օրերը կարող են վճռորոշ լինել բոլորի համար»։               
 

Հը՜, Արմինե Մելիքսեթյան, լա՞վ եք

Հը՜, Արմինե Մելիքսեթյան, լա՞վ եք
11.12.2025 | 12:11

Սա Արմինե Մելիքսեթյանն է, ով կալանքի սանկցիա տվեց ու դատապարտեց առողջական ծանր խնդիրներ ունեցող Միքայել սրբազանին՝ մերժելով տնային կալանքը, մերժելով նաեւ գրավը։

Հիշում եք չէ՞, օրերս Երեւանի կենտրոնում, ըստ Շամշյան․com-ի, Tesla-ի՝ ոչ սթափ վիճակում գտնվող, վարորդական վկայական չունեցող 29-ամյա աղջիկը դուրս էր եկել հանդիպակած ուղի, բախվել մեկ այլ մեքենայի, ինչի արդյունքում տեղում մահացել էր 25-ամյա երիտասարդ։

Tesla-ի վարորդը, ըստ նույն լրատվամիջոցի, Երեւանում հաշվառված 29-ամյա Գոհար Մանուկյանն էր, որին սկզբում քննիչը որոշել էր ձերբակալել ու կալանքի միջնորդություն էր ներկայացրել դատարան, բայց Միքայել Սրբազանին կալանքի սանկցիա տված Արմինե Մելիքսեթյանն այս դեպքում կալանք չի կիրառել, այլ տվել է տնային կալանք ու 10 մլն դրամ գրավ։

Հիշեցնեմ՝ խայտառակ ոչ սթափ վիճակում գտնվող Գոհար Մանուկյանի պատճառով 25-ամյա երիտասարդ մահացավ։

Հը՜, Արմինե Մելիքսեթյան, լա՞վ եք։

Նաիրա ԶՈՀՐԱԲՅԱՆ

Դիտվել է՝ 435

Մեկնաբանություններ