Վաշինգտոնը պահանջում է ՈՒկրաինայի նախագահից արագ արձագանք Թրամփի վարչակազմի «խաղաղության ծրագրին»՝ նպատակ ունենալով Ռուսաստանի հետ հրադադարի համաձայնագրի հասնել «մինչև դեկտեմբերի 25-ը՝ Սուրբ Ծնունդ»՝ հաղորդում է Financial Times-ը։ Երկուշաբթի օրը ՈՒկրաինայի նախագահը Լոնդոնում հանդիպել է Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդների հետ։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ակնարկել է իրավիճակի հրատապության մասին, նշելով, որ «առաջիկա օրերը կարող են վճռորոշ լինել բոլորի համար»։               
 

Վաթսուն հազար մեղու, մեկ կին և մի պարզ ճշմարտություն՝ մենք չենք կարող ապրել առանց նրանց

Վաթսուն հազար մեղու, մեկ կին և մի պարզ ճշմարտություն՝ մենք չենք կարող ապրել առանց նրանց
11.12.2025 | 13:22

Կանգնել մեղուների կողքին՝ նշանակում է պաշտպանել ապագան։

Մեր գոյատևումը կախված է նրանցից, որոնց գոյությունն այնքան հաճախ չենք էլ նկատում։

Փոքրիկ էակներ, որոնք լուռ պահում են մեր սեղանը, մեր այգիները, մեր շնչելու իրավունքը։

Եվ որքան վտանգավոր է, որ մենք սկսում ենք նրանց հիշել միայն այն ժամանակ, երբ արդեն վտանգը մոտ է։

Կան պահեր, երբ մարդը կանգնում է աշխարհի ու ճշմարտության հատման գծի վրա։

Այն սահմանին, որտեղ վախն այլևս իրավունք չունի իշխելու, և սրտի յուրաքանչյուր զարկ դառնում է ուղերձ։

2021-ի մայիսին այդ գիծն անցավ Անջելինա Ջոլին՝ ցույց տալով, թե ինչ է նշանակում կանգնել ոչ թե տեսախցիկների, այլ արժեքների առաջ․

հանուն մի գոյի, որը փոքր է աչքով, բայց մեծ՝ իր նշանակությամբ։

2021-ի մայիսին Անջելինա Ջոլին կանգնեց անշարժ՝ տասնութ րոպե։

Վաթսուն հազար մեղու սողում էին նրա դեմքով, ձեռքերով։

Մեկ մեղու նույնիսկ զգեստի տակ մնաց՝ ամբողջ ընթացքում։

Առանց ձեռնոցների։ Առանց ցանցի։ Առանց վախի։

Սա շոու չէր։

Սա նախազգուշացում էր աշխարհին։

Նա երեք օր լոգանք չէր ընդունել, չէր օգտագործել օծանելիք կամ շամպուն։

«Մեղուն շփոթվում է, եթե դու քեզ նման հոտ չունես», — ասաց նա։

Լուսանկարիչը և փորձառու էտոմոլոգը ստեղծեցին միջավայր, որտեղ մեղուները հավաքվեին Ջոլիի շուրջը,

ինչպես 40 տարի առաջ Ռիչարդ Ավեդոնի պատմական նկարի մեջ։

Նա մտավ վաթսուն հազար մեղուներով լի պարսի մեջ՝ առանց պաշտպանիչ հագուստի։

«Նրա հանգստությունն արտառոց էր,- ասաց լուսանկարիչը,- կարծես նա ողջ կյանքում մեղուների հետ էր աշխատել»։

Երբ սեսիան ավարտվեց, Ջոլին զգուշորեն ազատեց միակ մեղվին, որն ուսումնասիրում էր իր ազդրը։

Ոչ մի խայթոց, ոչ մի վախ։

Բայց սա միայն սկիզբն էր։

Նա ստեղծեց «Women for Bees» նախաձեռնությունը՝ ուսուցանելու կանանց մեղվապահության և բնության պահպանության արվեստը։

Առաջիկա տարիներին ծրագիրը կստեղծի 2 500 փեթակ, կպաշտպանի 125 միլիոն մեղու և կնախապատրաստի կանանց 25 երկրներում։

Ինչու՞ մեղուներ։

Որովհետև նրանք փոշոտում են մեր սննդի մեծ մասը, և առանց նրանց մեկ երրորդը կվերանա։

Ինչու՞ կանայք։

Որովհետև երբ կանայք ունեն գործիքներ՝ պաշտպանելու միջավայրը, համայնքները դառնում են ուժեղ։

Այս ճշմարտությունն էր կանգնած Անջելինա Ջոլիի կողքին, երբ նա մտավ վաթսուն հազար մեղվի մեջ՝

անտարակույս, անշարժ, խաղաղ, որպես մարդ, որ գիտի.

երբեմն լռությունը կարող է աղաղակել ավելի բարձր, քան հազար խոսք։

Եվ այդ լռության մեջ աշխարհը ստիպված եղավ լսել՝

մեղուներին պաշտպանելը նշանակում է պաշտպանել ինքներս մեզ։

Մեղուներին պաշտպանելը պարզապես ընտրություն չէ․ դա մեր գոյության վերջին գիծն է։

Մարի ԳՐԳՈՋԱՅԱՆ

Դիտվել է՝ 367

Մեկնաբանություններ