Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Փաշինյան Նիկոլը Հայաստանը չէ, ո՛չ էլ Հայաստանն է Փաշինյան Նիկոլը

Փաշինյան Նիկոլը Հայաստանը չէ, ո՛չ էլ Հայաստանն է Փաշինյան Նիկոլը
12.12.2025 | 12:17

Կարծեմ դեռ 20, թե 21 թվերին եմ գրել, որ Փաշինյան

Նիկոլը Հայաստանը չէ: Ոչ էլ Հայաստանն է Փաշինյան Նիկոլը:

Հիմա հարցս ՝ Ալիևն ինչ ուզել է, ինչ ուզում է, ինչ պարտադրում է՝ Փաշինյան

Նիկոլից է ուզու՞մ, նրա՞ն է պարտադրում, թե՞ Հայաստանից է պհանջում, Հայաստանին է պարտադրում, թե՞ Նիկոլից։ Եթե հենց հիմա, Մոսկվայում, Աստծո հրեշտակը Փաշինյան Նիկոլի հոգին առնի, Ալիևը վերջ է տալու՞ իր պահանջներին:

Չէ՞:

Մարդ կարոտ մնաց Հայաստանի ցավ ու դարդով «տապակվողների» բերանից

հոդաբաշխ մի միտք լսի, մի փաստարկված ծրագիր լսի, որտեղ քայլ առ քայլ ասվի, թե ինչպես են դիմակայելու Ադրբեջանի պահանջներին:

Ամենակարևորը՝ ի՞նչ ռեսուրսներով:

Հենց ասեք՝ էլ Նիկոլ չի լինի:

Չե՞ք կարող:

Չգիտե՞ք, ուրեմն նա հա էլ կմնա ու կիրակնօրյա սեմինարներ կկազմակերպի կուսակրոն հոգևորականների համար, թե ինչպես ճիշտ օգտվեն

ապահովիչներից ու զանազան հակաբեղմնավորիչներից:

Ասելիք ունե՞ք, ասեք:

Այլապես դադարեցրեք օնանիզմով զբաղվելը:

Զզվելի է ...

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3482

Մեկնաբանություններ