ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

Վտանգավոր, խորամանկ և համակարգային մանիպուլյացիա

Վտանգավոր, խորամանկ և համակարգային մանիպուլյացիա
12.12.2025 | 17:02

Նիկոլը հանդես է գալիս մի այլ հերթական մանիպուլյացիայով՝ հայտարարելով․

«Եթե ասում եք, որ Արցախի հարցը լուծված չէ, ուրեմն պատերազմ եք ուզում։ Եթե Արցախի հարցը փակված չէ, Ադրբեջանը դա հասկանում է որպես պատերազմի ցանկություն, դրա համար էլ Ալիևը մեծացնում է ռազմական բյուջեն»։

Սա այլևս ոչ թե քաղաքական դիրքորոշում է, այլ բացահայտ շանտաժ սեփական ժողովրդի նկատմամբ։

Մեկ նախադասությամբ փորձում է ստեղծել հետևյալ կեղծ իրողությունը․

-եթե հիշեցնում եք Արցախի մասին, ուրեմն դուք եք պատերազմի կողմնակիցը, իսկ ինքը՝ խաղաղության։

Բայց իրականությունն ընդհանրապես այդպես չէ։

Արցախի հարցը լուծված չէ՝ ո՛չ իրավական, ո՛չ սահմանային, ո՛չ անվտանգային մակարդակով։

Արցախի մասին լռել՝ նշանակում է ընդունել Ադրբեջանի բառարանն ու մեր դժբախտ ճակատագիրը։

Իսկ Ալիևը ռազմական բյուջեն չի մեծացնում Հայաստանի ներսում հնչող կարծիքների պատճառով, այլ որովհետև նրա ռազմավարությունն է՝ ուժով պարտադրել իր կամքը տարածաշրջանին։

Նիկոլի այս թեզը իրականում ասում է մի բան. «Եթե Հայաստանի իրավունքներն եք հիշեցնում, ուրեմն դուք պատերազմ եք ուզում»։

Սա նույն տրամաբանության շարունակությունն է, ինչ 2020-ի նոյեմբերի 9-ի աղետալի ձևակերպումը. «Եթե հողերը չտանք, պատերազմը չի դադարի, շրջափակված Ստեփանակերտը կկոտորվի»։

Տվեցինք և ստացանք պատերազմ։

Այսօր կրկին նույն շղթան է աշխատում․

-Ադրբեջանը սեղանին դնում է իր պահանջը,

-Նիկոլը այն ընդունում է որպես անխուսափելի փաստ,

-Մեղադրանքը ուղղվում է Հայաստանի քաղաքացիներին ու քաղաքական ուժերին՝ իբր «դուք եք պատճառը, որ Ալիևը սպառազինվում է»,

-Իսկ վերջում զիջումը ներկայացվում է որպես միակ «խաղաղ» տարբերակ։

Ի վերջո, ստացվում է այս աբսուրդը՝

Ալիևը ռազմական բյուջեն մեծացնում է, բայց մեղավորը դառնում է Հայաստանի քաղաքացին, ով համարձակվում է ասել, որ Արցախի հարցը իրականում փակված չէ։

Սա վտանգավոր, խորամանկ և համակարգային մանիպուլյացիա է, որի միակ նպատակը սեփական աններելի մեղքերը ժողովրդի վրա բարդելն է։

Գևորգ Կարապետյան

Դիտվել է՝ 144

Մեկնաբանություններ