Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Իրեն հավատարիմ քրիստոնյա անվանող մարդը նախ պիտի քրիստոնեական վարք ունենա

Իրեն հավատարիմ քրիստոնյա անվանող մարդը նախ պիտի քրիստոնեական վարք ունենա
12.12.2025 | 18:14

Եթե Նիկոլ Փաշինյանը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ չի պայքարում, ապա առաջարկում եմ հետևյալ գործողությունները, որոնք կարող են ապացուցել նրա հնարավոր անկեղծությունը.

1. Մկրտվել հայկական եկեղեցում Տավուշի թեմի առաջնորդի օրհնությամբ՝ որպես Տավուշի բնակիչ։ Մկրտությունը անհրաժեշտ է, քանի որ կաթոլիկ եկեղեցում Նիկոլի ստացած հաղորդությունը հակասում է մեր եկեղեցու կանոններին, իսկ Նիկոլն ասում է, որ ինքը հավատարիմ է կանոններին։

2. Խոստովանահոր մոտ եկեղեցում խոստովանել գործած մեղքերը և թողություն խնդրել։ Մեղքերի ծանրությունից կախված՝ գուցե և թողություն լինի։

3. Աննա Հակոբյանի հետ վերջապես պսակվել հայկական եկեղեցում։ Չի կարող Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդը պսակված չլինել եկեղեցով։

Հոգևոր սկզբունքների մասին խոսող և իրեն ամեն առիթով հավատարիմ քրիստոնյա անվանող մարդը նախ պիտի քրիստոնեական վարք ունենա։ Եթե Նիկոլ Փաշինյանը իր կենսագրության մեջ չի պահպանել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու որևէ կանոն և խոսում է Եկեղեցու իբր թե մաքրման մասին, նշանակում է, նրա թիրախում հենց եկեղեցին է, նա պայքարում է ոչ թե կաթողիկոսի, այլ կոնկրետ եկեղեցու գոյության դեմ։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 345

Մեկնաբանություններ