Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Պետական համակարգի իրական պատկերն ու սրանց փուչիկ խոստումների արդյունքը

Պետական համակարգի իրական պատկերն ու սրանց փուչիկ խոստումների արդյունքը
13.12.2025 | 12:47

2.5 ամիս առաջ գրել էի, թե ինչպես են մեքենաները տարբեր պատճառներով հայտնվում ՆԳՆ տուգանային հրապարակներում և թալանվում:

Կոնկրետ դեպքով էի գրել (հղումը՝ https://www.facebook.com/share/p/1ZaJ5mYSao/?mibextid=wwXIfr) ու այդ ժամանակ նշածս մեքենան արդեն 10 ամիս ՆԳՆ Աբովյանի ոստիկանության տուգանային հրապարակվում էր ու այդ ընթացքում պետհամարանիշից սկսած թալանվել էր:

Գրառումիցս հետո 2.5 ամիս է անցել, սակայն քննչականն ու ոստիկանությունը տեղից շարժվելու փոխարեն շարունակում են հանցավոր անգործություն դրսևորել, իսկ նշածս մեքենան, որի տուգանային հրապարակում գտնվելու արդեն մեկ տարին է լրանում, կրկին ու վերջնական թալանվել է:

Ոստիկանությունն ու քննչականը 15 րոպե ժամանակ չեն գտնում` ընդդիմադիր գործիչների, հոգևորականների, մեդիայի ներկայացուցիչների դեմ ապօրինի գործողություններից մի պահ դադար վերցնելու և զբաղվելու իրենց իրական գործառույթներով:

Սա է պետական համակարգի պատկերն ու սրանց փուչիկ խոստումների արդյունքը:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 142

Մեկնաբանություններ