Հիմա էլ նոր զբաղմունք եք գտել, թե Արցախի հարցը
փակված է:
Մենք, շատ էլ որ ցանկանանք, չենք կարող փակել Արցախի հարցը:
Արցախի հարցի փակումը մեր իրավասությունից դուրս է:
Հարցի տերը Ռուսաստանի Դաշնությունն է: ՈՒ հարցն ունի նախապաատմություն:
1920 թ մայիսին, Ղարաբաղի Ավետարանոց գյուղում, Սովետական Ռուսաստանի
համար 10 և 11-րդ բանակների շտաբների միացյալ ներկայացուցիչների հետ
բանակցությունների ժամանակ, Նժդեհը, Դրոն, գնդապետ Միրիմանյանը և ՀՅԴ Ղարաբաղի ներկյացուցիչ Միքայելյանը գրավոր խոստացան, որ կարմիր բանակի դեմ
չեն կռվում և Ղարաբաղը հանձնում են կարմիր բանակի տնօրինությանը:
Սա նույն՝ 1920 թ օգոստոսի 10-ին, Թիֆլիսում կայացած ՀՀ կառավարության ներկայացուցիչներ Ջամալյանի, Բաբալյանի և Սովետական Ռուսաստանի ներկայացուցիչ Լեգրանի միջև կայացած բաանակցություններում ստացավ պայմանագրային ձևակերպում:
Դա էլ հիմք դարձավ, որ 1921 թ հունիսի 5-ին, ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոն որոշում ընդունի ստեղծելու Շուշի կենտրոնով Ղարաբաղի հայկական ինքնավար մարզ ՝ Ադրբեջանի
կազմում:
(Ինչու՞ ռուսները չվերադարձրին Ղաարաբաղը Հայաստանին, այլ թողեցին Ադրբեջանի կազմում: Տեսեք, թե ինչ իրավիճակ էր Հայաստանում, և պարզել է պետք, թե ինչու՞ ղարաբաղցի Թևանը, հակասովետական ապստամբություն բարձրացրեց Ղարաբաղում
ու դադարեցրեց Կովբյուրոյի որոշման հաջորդ օրը՝ հունիսի 6-ին: ՈՒ այդպես լեզու դրեց Նարիմանովի բերանում)։
1921 թ Կովբյուրոյի որոշումը, միակ փաստաաթուղթն է, որ Ալիև Իլհամը չի համարձակվում չեղարկել:
Արցախ - Ղարաբաղի հարցը գտնվում է ՌԴ-ի իրավասության տակ:
ՈՒ մենք այդ հարցը Ալիևի հետ քննարկելու, ավելին, փակելու իրավասություն չունենք:
Մենք, ՌԴ -ին կարող ենք ասել՝ մեր քեզ տված «ամանաթը» ու՞ր ա...
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ