Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Հասարակության և պետականության հզորության հիմքերի հիմքը ինստիտուցիոնալ կառուցվածքի որակն է

Հասարակության և պետականության հզորության հիմքերի հիմքը ինստիտուցիոնալ կառուցվածքի որակն է
16.12.2025 | 17:13

Տևական բարեկեցությունն ու կյանքի անվտանգությունը հասարակություններին վերջիվերջո տանում են դեպի թուլացում, մի երևույթ, որը մշտապես ուղեկցել է մարդկության պատմությանը։

Նման թուլացման ու ապրելու կամքը կորցնելու երևույթը հատուկ է և՛ մարդկանց, և՛ հասարակություններին ու պետություններին։

Այս իմաստով շատ հետաքրքիր են այն ներքին մեխանիզմները, որոնք աստիճանաբար, ավելի բարեկեցիկ ու անվտանգ կյանքի պայմաններում, բերում են մարդկանց զգոնության կորստի և նրանց մենթալիտետի հեռացմանը իրենց կենսաբանական հիմքից։

Կյանքի որակն ապահովող հիմնական միջոցների պակասության և վտանգների առկայության դեպքում մարդիկ, նորմալ կյանք ապահովելու համար, զգում են մեկը մյուսի կարիքը, որն էլ հասարակական կյանքում բերում է կոլեկտիվիզմի դերի աճին։

Հակառակ դեպքում, երբ ամեն ինչի առատություն է, և կյանքն էլ՝ անվտանգ, նման պայմաններում մարդիկ սկսում են ավելի ու ավելի մեկը մյուսի կարիքը չզգալ, որն էլ, վերջին հաշվով, բերում է հասարակության ինստիտուցիոնալ կառուցվածքի թուլացման։

Իսկ, քանի որ հասարակության և պետականության հզորության հիմքերի հիմքը նրանց ինստիտուցիոնալ կառուցվածքի որակն է, ապա նման պայմաններում, աննկատ կերպով, երկրները սկսում են անկում ապրել, որն էլ բացահայտվում է միայն հերթական ճգնաժամային վիճակում, երբ պարզվում է, որ ժամանակին հզոր պետականություն ունեցող մեկը այլևս աշխարհաքաղաքական կշիռ չունի։

Բայց քանի որ մենթալիտետային իներցիայի ուժով նա դեռևս ապրում է հին պատրանքների աշխարհում և չի կարողանում հաշտվել իրականության հետ ու, թույլ լինելով հանդերձ, իրեն պահում է ուժեղի նման, աստիճանաբար իր ոչ ադեկվատ վարքով ու պահվածքով վերածվում է լուրջ վտանգի և դրանով ավելի է մոտեցնում իր վախճանը։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 4312

Մեկնաբանություններ