Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Օրհնության պայմանները

Օրհնության պայմանները
16.12.2025 | 21:59
Դեկտեմբերի 17
Հիսու՛ս, սիրում ենք Քեզ:
Տեսնում ենք, որ ամեն
ինչծրագրված է Քո կողմից և հրճվում ենք,, որ կարող
ենք տեսնել ու հասկանալ այս իրողությունը:
Դուք իրոք ուրախ եղեք այն բանի համար, որ Իմ բաժինն եք: Սքանչելի ու բազմաթիվ առանձնաշնորհներ ունեն Իմ թագավորության անդամները: Եթե Ես ասացի Իմ Հոր մասին, որ «Նա Իր արեգակը ծագեցնում է չարերի ու բարիների վրա և անձրև է թափում արդարների ու մեղավորների վրա», պետք է հասկանալ, որ խոսքը վերաբերում է նյութական ու աշխարհային օրհնություններին:
Չեմ ուզում ասել, որ հավատացողն ու անհավատը նույն վերաբերմունքին կարող են արժանանալ: Այդ պարզապես հնարավոր չէ. այո, կարող եմ անձրև, դրամ ու աշխարհային բարիքներ` երկու կողմին էլ հավասարապես բաշխել, բայց թագավորության օրհնությունը հավասարապես տալը` անհնար է:
Սրանց շնորհումը մեծապես կախված է որոշակի պայմաններից: Իմ հետևորդները երբեմն չեն հասկանում այս պարզ իրողությունը, բայց այս կարելի է հասկանալ, եթե հիշեն Իմ վերջին պատգամը, որ հաջորդեց այս խոսքին.
«ՈՒստի կատարյալ եղեք, ինչպես ձեր Երկնավոր Հայրն է կատարյալ»:
Ձեր սերն ու հասկացողությունը, ձեր մտածումներն ու վերաբերմունքը ամենքի վրա հավասարապես բաշխելն իրոք անհնար կլինի:
Բայց աշխարհային բարիքները հավասարապես բաշխել կարող եք նաև դուք, ինչպես Իմ Հայրն է անում:
Ամեն ինչ պետք է անեք սիրով ու ճշմարտության հոգով:
Դիտվել է՝ 2259

Մեկնաբանություններ