Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Վստահ չեմ, որ Հայաստանի բյուջեն Հայաստանին է ծառայում

Վստահ չեմ, որ Հայաստանի բյուջեն Հայաստանին է ծառայում
21.12.2025 | 13:08

Մի ժամանակ երբեմն-երբեմն հարց էր բարձրացվում, թե թուրքական ապրանք մի ներկրեք ու մի առեք, դրանով թուրքին եք հարստացնում, թուրքի բանակն եք զինում և այլն։

Գուցե մի ժամանակ այդ հարցը տեղին էր։ Այսօր դա միամտություն է։

Վստա՞հ եք, որ լֆիկից, գռզոյից, աննայից ու նմաններից առևտուր անելով Հայաստանն եք հարստացնում։

Ես վստահ չեմ։

ՈՒ ընդհանրապես վստահ չեմ, որ Հայաստանի բյուջեն Հայաստանին է ծառայում։

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4533

Մեկնաբանություններ