Եվրամիությանն անդամակցելը Հայաստանի գործն է և նրա ինքնիշխան իրավունքը՝ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ինչպես նրանք որոշեն, այդպես էլ կլինի։ Դա նրանց ինքնիշխան իրավունքն է, իսկ մեր իրավունքն է որոշել այն արտոնությունների հարցը, որոնք Հայաստանը կկորցնի, եթե մերձենա ԵՄ-ի հետ»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։               
 

Քանի երկաթը տաք է

Քանի երկաթը տաք է
25.12.2025 | 10:50

Քանի Հայաստանը կործանման տանող նիկոլը Ալիևի գովքն է կապում, Ադրբեջանի նախագահն իր ծննդյան օրն Արցախով է շրջում, բազմաթիվ նկարահանումներ տարածում, որտեղ «արնախում հայերի» մասին է ասվում, թե ոնց էին 80-ականների վերջին սկսել «բնիկ կյարաբաղցի ադրբեջանցիների չիստկեն»։

Կարծում եմ՝ գռզոյենց բերած բենզինը ևս մի քայլ է, որ հզորացված Ադրբեջանը նորից ու նորից է կզած Հայաստանը գրոհելու։ ՈՒ դա շատ ավելի արագ է լինելու, քանի երկաթը տաք է ․․․

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3529

Մեկնաբանություններ