Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Ի՞նչ եք ուզում մեզնից

Ի՞նչ եք ուզում մեզնից
25.12.2025 | 12:07

Հայր Զաքարիային զանգում են մարդիկ և տեղյակ պահում, որ իշխանություններն իրենց ցուցակագրում են Մայր Տաճարում դեկտեմբերի 28-ի պատարագին մասնակցելու համար (հղումը` https://www.facebook.com/100063559997649/posts/1470853205043332/?mibextid=rS40aB7S9Ucbxw6v)։

ՈՒզում եմ պատկերացնել` ի՞նչ են պատրաստվում անել։

ՈՒզում են մինչև պատարագը կարգազանցների և ուժայինների միասնական լեգեոնով գրոհեն, խորանը գրավեն, իրենց սիրելի ներկայացու՞մը խաղան։

Թե՞ էս անգամ Նիկոլին են տալու էդ պատիվը, նա էլ բեմից սրտիկներ ուղարկի իրեն ծափահարողներին։

Թե՞ բերելու են` բենզին բաժանեն Մայր Աթոռի բակում։

Թե՞ «Կրթվելը նորաձև է»-ի տարեկան ամփոփիչ բաց դասն են անելու` «Քրիստոնեություն և Հայրենիք» թեմայով։

Թե՞ մեղքերի խմբակային թողություն են հայցելու Վեհափառից։

Թե՞ ծառատունկ են անելու։

Թե՞ անցյալ շաբաթ Մայր Տաճարի դռները կոտրել փորձողներին են հրապարակավ ճիպոտահարելու։

Թե՞ փորձելու են հոգևորականների ձերբակալել։

Թե՞ կիրակնօրյա պիկնիկ են անելու։

Թե՞ միասնական աղոթք են անելու` գերիների վերադարձի և Արցախ հայրենադարձության համար։

Թե՞ զիլինա են խաղալու` որպես ՔՊ նոր կրոնի նախատոնական ծես։

Թե՞ ինչ։

Ի՞նչ եք ուզում մեզնից։

Լիլիթ ԲԼԵՅԱՆ

Դիտվել է՝ 4562

Մեկնաբանություններ