Փա՜ռք Աստծո,
Տարեմուտի Ս. Պատարագին այս տարի մեր եկեղեցում բավական թվով հավատացյալ մարդիկ կային:
Տիրոջով է գալու փրկությունը, յուրաքանչյուրի անձնական հոգևոր սխրանքը, օրինակ հունվարի 1-ին ձնառատ եղանակին առավոտյան Ս.Պատարագի գալը, Տիրոջ Մարմնին ու Արյանը հաղորդվելը, մեղքից, չարությունից հրաժարվելը, հավատով Աստծուն դառնալը, միմյանց նկատմամբ սիրով լցվելը կբերի Լույսի կողմից խավարի հալածման:
Իսկ, շուտով կծնվի Փրկիչը` Մանուկ Հիսուսը, ՈՒմ համար պատրաստենք մեր սրտերը որպես բնակարան:
Որտեղ բնակվի Տերը, այնտեղ կբնակվեն իր պաշտոնյաները` այսինքն հավատացյալ ժողովուրդը: Մնացած բարեմաղթանքների իրականացման համար հենց դա կլինի ամուր հիմք:
Աղոթք առ Սրբուհի Աստվածածին
Անկանիմք (ընկնում ենք) առաջի քո, սո՛ւրբ Աստուածածին, եւ աղաչեմք զանարատ զԿոյսդ`բարեխօսեա՛ վասն անձանց մերոց եւ աղաչեա՛ զմիածին Որդիդ փրկել զմեզ ի փորձութենէ եւ յամենայն վտանգից մերոց:
Ամեն:
Սամվել դպիր ԳՐԻԳՈՐՅԱՆ