Վաշինգտոնում ամենաբարձր մակարդակով քննարկվում է գրենլանդացիներին միանվագ խոշոր վճարումներ կատարելու գաղափարը՝ հույս ունենալով համոզել կղզեբնակներին անջատվել Դանիայից և միանալ Միացյալ Նահանգներին՝ գրում է Reuters-ը։ Նշվում է, որ գումարը կարող է կազմել 10 հազարից մինչև 100 հազար ԱՄՆ դոլար՝ մեկ անձի համար։               
 

Այս սուտ «եկեղեցին» լինելու է ոչ աղոթքի տուն, ոչ էլ հոգևոր կառույց, այլ՝ իշխանական գործիք

Այս սուտ «եկեղեցին» լինելու է ոչ աղոթքի տուն, ոչ էլ հոգևոր կառույց, այլ՝ իշխանական գործիք
07.01.2026 | 16:46

Մոտենում է այն պահը, երբ հասարակությունը ստիպված է լինելու անուն տալ Փաշինյանի նախաձեռնությամբ և անձնական ղեկավարությամբ, ինչպես նաև մի խումբ ազգուրաց տիրադավների շահադիտական մասնակցությամբ կերտվող աղանդավորական հերձվածին։

Քանի որ խոսքը ոչ թե հավատքի, այլ քաղաքական պատվերի մասին է, ստորև առաջարկում եմ այդ նորաստեղծ «եկեղեցու» 18 հնարավոր անուն, որոնցից ամենահարմարն ու դիպուկը, ինչպես միշտ, շուտով կընտրի ժողովուրդը․

1. Վարչապետական «եկեղեցի»

2. Կոոպերատիվ «եկեղեցի»

3. Փաշինյանական «եկեղեցի»

4. Փաշինյանա-ալիևյան «եկեղեցի»

5. Էռատոյական «եկեղեցի»

6. Բենթլիական «եկեղեցի»

7. Կճոյանական «եկեղեցի»

8. Տիրադավների «եկեղեցի»

9. Հայադավների «եկեղեցի»

10. Փաշազադեական «եկեղեցի»

11. Ենիչերական «եկեղեցի»

12. Կիսալուսնի «եկեղեցի»

13. Թալեաթ փաշայի անվան «եկեղեցի»

14. ՔՊ-ական «եկեղեցի»

15. Երիտթուրքական «եկեղեցի»

16. Պանթուրքական «եկեղեցի»

17. Թուրանական «եկեղեցի»

18. Էրդողանական «եկեղեցի»

Իսկապես լայն է ընտրությունը, որովհետև, ըստ իս, բոլոր այս անուններն էլ լիովին սազական են ու հարմար։ Ցանկը կարող եք լրացնել ձեր տարբերակներով։

Այս սուտ «եկեղեցին» լինելու է ո՛չ աղոթքի տուն, ո՛չ էլ հոգևոր կառույց, այլ իշխանական գործիք՝ հայոց ազգային հիշողությունը ջնջելու և անհայրենիք զանգված բուծելու համար։

Պատմությունը, սակայն, բազմիցս է ապացուցել՝ նման հերձվածները կարճ կյանք են ունենում և արագ մոռացվում՝ որպես դառը հուշ։ Մինչդեռ Հայաստանյայց Սուրբ Առաքելական Եկեղեցին մնում է իր ժողովրդի և Հիսուս Քրիստոսի հետ՝ հալածանքները, ուրացողներին ու դավաճաններին անցյալում թողնելով։

«Զգուշացե՛ք սուտ մարգարեներից, որոնք գալիս են ձեզ մոտ ոչխարի մորթով, բայց ներսից գիշատիչ գայլեր են»

(Մատթ. 7:15)

Արմեն Այվազյան

Հ.Գ. ԼՐԱՑՈՒՄՆԵՐ

19. Ոստիկանական «եկեղեցի»

20. ԱԱԾ-ական «եկեղեցի»

21. Ոստիկանա–ԱԱԾ-ական «եկեղեցի»...

Դիտվել է՝ 501

Մեկնաբանություններ