Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

ՈՒխտն Աստծու հետ է կնքել, դուք ո՞վ եք

ՈՒխտն Աստծու հետ է կնքել, դուք ո՞վ եք
09.01.2026 | 12:59

Անկեղծ ասած՝ չէի ուզում խոսել։ Բայց քանի որ աղմուկը շատ է, մի բան պիտի ասեմ։

Ասում են՝ Կաթողիկոսը երեխա ունի, ուխտ է խախտել։ Ես անձամբ դրան չեմ հավատում։ Բայց նույնիսկ եթե՝ թեկուզ դա այդպես է, այդ մարդը ուխտը Աստծու հետ է կնքել, ոչ թե ձեր։

ՈՒ հիմա հարց է առաջանում․ դուք ո՞վ եք, որ ուզում եք Աստծու դատը ձեր վրա վերցնել։

Ձեզ ու՞մ տեղն եք դրել։

Ձեզ ավելի արդա՞ր եք համարում, քան Աստված։

Եթե մեղք կա՝ դա Աստծու դատն է։

Եթե սխալ կա՝ դա Աստծու դատն է։

Մարդը դատավոր չէ Աստծու ծառաների վրա կրկնում եմ՝ ուխտն Աստծու հետ է կնքել, դուք ով եք։

Եկեղեցին կանգուն է մնացել դարերի ամենախավար պահերին ոչ թե կատարյալ մարդկանց շնորհիվ, այլ Աստծու կամքով։

ՈՒ ով կարծում է, թե քար նետելով է մաքրում հավատքը, իրականում իր հոգին է մթագնում:

Կարինե ՎԱՐԴԱՆ

Դիտվել է՝ 2497

Մեկնաբանություններ