Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը սպառնացել է Եվրամիությանը «Օրեշնիկի» հրթիռային հարվածներով, եթե այն զորքեր տեղակայի ՈՒկրաինայում։ «Հազար անգամ ասվել է՝ Ռուսաստանը չի ընդունի եվրոպական կամ ՆԱՏՕ որևէ զորք ՈՒկրաինայում, բայց ոչ, Մակրոնը շարունակում է տարածել այդ խղճուկ անհեթեթությունը»,- նշել է նա։               
 

Սայլը տեղից չի շարժվի, քանի դեռ մեր էս հիբրիդները կան

Սայլը տեղից չի շարժվի, քանի դեռ մեր էս հիբրիդները կան
10.01.2026 | 11:45

Քանի որ շատերիդ ուշադրությունը սևեռված է Իրանի վրա, եկեք ձեզ մի փոքր պատմություն պատմեմ մեր` ինքնիշխան, պատարագասեր, հիբրիդածին վարչակազմի հերթական գլուխգործոցի մասին:

ՈՒրեմն, 2015 թվականին ՀՀ-ն Իրանի հետ պայմանագիր է կնքում բարձրավոլտ էլեկտրաենթակառուցվածք ստեղծելու համար, որը թույլ կտար մեր արտադրած ավելցուկը մատակարարել Իրանին:

Նախատեսվում էր, որ շինարարությունը կավարտվի 2019 թվականին: «Հեղափոխության» պահին աշխատանքների 80%-ը ավարտված է լինում, տակը մնում էր աննշան 20%-ը...

Այդ պահից անցել է 8 տարի: ՈՒ՜՜Թ ԳՐՈՂԸ ՏԱՆԻ, տարի։ Սայլը տեղից չի շարժվել ու թույլ տվեք ենթադրել, որ չի էլ շարժվելու, քանի դեռ մեր էս հիբրիդները կան: Արդյունքում Հայաստանի էլեկտրական ենթակառուցվածքը ծանրաբեռնվածությունից հետզհետե ոչնչանում է, օկուպացիոն վարչակազմը, ստեղից ընդեղից փող կլպելով, փորձում է ծակերը փակել, որ մինչև ընտրություն ստիպված չլինեն սակագին բարձրացնել: Ձեռի հետ որոշում են արևային կայանները խլել մարդկանց ձեռքից, ու դա անում են այնպես, որ էլ ոչ մեկը շահագրգիռ չլինի Հայաստանում արևային պանել դնել:

Պատճառը այն է, որ արևայինները հենց ամռանն են հոսանքի մեծ մասը արտադրում, ու քանի որ Իրանի բարձրավոլտը իրանց թույլատրված չէ կառուցել, այդ հոսանքը բեռ է դառնում մեր ներքին ցանցի համար: Ավելին ասեմ, հիմա կառավարությունը փոխհատուցումներ ա մուծելու արևայինների տերերին, որպեսզի վերջիններս չմիացնեն իրենց կայաններն ամռանը: ՈՒ այս ամենը միայն այս մեկ նախագիծը միտումնավոր տապալելու արդյունքում:

Ընդ որում, վստահ կարելի է պնդել, որ մեղավորը հաստատ նախկիններն են, կամ արցախցիք, կամ հիբրիդային պատերազմը, կաթողիկոսն էլ անմասն չի մնացել հաստատ, ոնց էլ լինի նզոված կլինի մի քանի կաբել:

Էլ ո՞վ կա... մասնագետները հաստատ կրթության խնդիր կունենան, հեղաշրջումից առաջ չունեին, տեմպի տակ աշխատում էին, իսկ էս 8 տարին կտրուկ ապակրթվել են:

Հիմա ոմանց կարող է թվալ, որ եթե Իրանում իշխանափոխություն լինի, գուցե բարձրավոլտը կառուցելու թույլտվությունն էլ կգա: Իրականում դեռ մեծ հարց ա` ինչ կլինի Իրանի հետ ու արդյոք Իրան կլինի մեր հարավում, թե Իրանին կփոխարինի ընդլայնված Ադրբեջանը, որը կառաջարկի մեզ մեր բարձրավոլտը կոխել մեր ինքնիշխան վայրը...

Արթուր ԴԱՆԻԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 410

Մեկնաբանություններ