Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը սպառնացել է Եվրամիությանը «Օրեշնիկի» հրթիռային հարվածներով, եթե այն զորքեր տեղակայի ՈՒկրաինայում։ «Հազար անգամ ասվել է՝ Ռուսաստանը չի ընդունի եվրոպական կամ ՆԱՏՕ որևէ զորք ՈՒկրաինայում, բայց ոչ, Մակրոնը շարունակում է տարածել այդ խղճուկ անհեթեթությունը»,- նշել է նա։               
 

«Հիմարության կետ»

«Հիմարության կետ»
11.01.2026 | 15:09

Ամենավտանգավոր մարդիկ գիտելիքների ցածր պաշար, բայց անսահման ամբիցիաներ ունեցողներն են։ Նրանք իրոք հավատում են, որ ամեն ինչից հասկանում են, միայն իրենք գիտեն ճշմարտությունը, պատրաստ են «բարեփոխել» ամենքին ու ցանկացած ոլորտ, չկա այս աշխարհում որևէ գործառույթ, որ իրենք չկարողանան ստանձնել։

Նշվածն արդեն ունի իր գիտական հիմնավորումը։ Կարող եք ծանոթանալ Դանինգ-Կրյուգերի էֆեկտի մասին տեսությանը, ըստ որի, մտածողության այս շեղումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ մարդիկ չեն կարողանում ճիշտ գնահատել իրենց կոմպետենտության մակարդակը գիտելիքների կամ գործունեության որոշակի ոլորտներում, և նրանք սխալմամբ իրենց համարում են ավելի կոմպետենտ, քան իրականում կան։ Այս տեսությունը կոչվում է նաև «հիմարության կետ»: Դա այն կետն է, երբ մարդիկ ունեն բավականաչափ տեղեկատվություն թեմայի վերաբերյալ անընդհատ խոսելու համար, բայց չունեն բավարար իմաստություն բոլոր փաստերը հավաքելու կամ թեմայի վերաբերյալ իրական հիմնավոր գիտելիքներ ձեռք բերելու համար։

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ գործունեության որոշակի ոլորտներում չափազանց ցածր ունակություններ ունեցող մարդիկ ի վիճակի չեն հասկանալու, թե իրականում որքանով են ցածր իրենց ունակությունները: Այսպիսով, նրանք սկսում են գերագնահատել իրենց գիտելիքներն ու կոմպետենտությունը: Պարզ ասած՝ էֆեկտն առկա է, երբ «մարդիկ չափազանց հիմար են, որպեսզի հասկանան, թե որքան հիմար են»։

Այս շեղման զոհերը երբեք երկու անգամ չեն մտածում քայլ անելուց առաջ, երբեք չեն տատանվում, չեն խորհրդակցում, չեն փորձում հաշվարկել հետևանքները։

Երվանդ Վարոսյան

Դիտվել է՝ 328

Մեկնաբանություններ