ՀՀ հպարտ ուղտեր, եկել է ժամանակը, որ դուք իմանաք ձեր ուղտապետի անարդար գործերի մասին, նրա խտրական վերաբերմունքի մասին, որ հակաեկեղեցական այս պատերազմում դրսևորվում է կրոնավոր տիրադավ ուղտերի և ձեր՝ աշխարհական ուղտերիդ նկատմամբ։
Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ հակաեկեղեցական պայքարում ամենածանր աշխատանքը կատարում եք դուք՝ շարքային ուղտերդ, իսկ կրոնավոր ուղտերն ընդամենը քողածածկույթ են և ապահովում են ուղտապետի առաջնորդած «շարժման» բուտաֆորիան։
Բայց ուղտապետը, արդյոք, հավասարաչա՞փ է վճարում ձեզ, ով շարքային ուղտեր, և տերտերներին, որ խառնվել են ձեր քարավանին։ Եթե լավ չհասկացաք ասվածը, պարզապես մի հայացք գցեք ձեր առջև նետված խոտին ու տերտերների կերին, որ հրամցնում է ուղտապետը՝ իր «շարժումն» սպասարկելու համար։
Եվ հիշեք միշտ, ով շարքային ուղտեր, երբ միանում եք որևէ անգաղափար շարժման, այդ պահից ձեր առաջնորդողը պետք է լինի ոչ թե ուղեղը, այլ ստամոքսը, որի շարունակությունը հաստ աղիքն է։
Արդ, ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում և կոչ եմ անում ձեզ՝ գնալ ուղտապետի մոտ և պահանջել, որ վերացնի ձեր ու կրոնավոր ուղտերի կերաբաժինների այդ խայտառակ, ընդհուպ՝ սոսկալի տարբերությունը։ Եթե չհամաձայնի ավելացնել ձեր փայ խոտը, ընդդիմացեք, խառնեք քարավանի կարգը, բառաչեք, կռնչացեք, պետքա՝ քֆրտեք... Տեսնեմ էն քաքոտ տերտերներով ոնց է քարավան կազմելու։
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ