Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին անդրադարձել է երկրում ծավալվող իրադարձություններին, որոնք լայնորեն քննարկվում են ամբողջ աշխարհում: «Այն, ինչ հիմա տեղի է ունենում, բողոքի ցույցեր չեն, այլ՝ երկրի դեմ ահաբեկչական պատերազմ»,- հայտարարել է Արաղչին, շեշտելով, որ իրավիճակն այժմ ամբողջովին Իրանի իշխանությունների վերահսկողության ներքո է։               
 

ՀՀ-ն իր տարածքի օկուպացիայի վերաբերյալ ՄԱԿ-ին չի դիմում, իսկ մեղքն արծվաշենցու՞նն է

ՀՀ-ն իր տարածքի օկուպացիայի վերաբերյալ ՄԱԿ-ին չի դիմում, իսկ մեղքն արծվաշենցու՞նն է
12.01.2026 | 15:45

Համացանցում տեսանյութ է տարածվում, որում Սարգսյան Վազգենը պնդում է, որ Արծվաշենն արծվաշենցիները չէին ցանկանում պաշտպանել և այդ պատճառով այն հանձնվեց:

Նախ` ի՞նչ է նշանակում «արծվաշենցին պետք է Արծվաշենը պաշտպանի»: Բա, այդ դեպքում կանոնավոր բանակն ի՞նչ անի: 1992 թվականի օգոստոսի 8-ի դրությամբ (Արծվաշենի անկման օրը) Հայաստանում կար կանոնավոր բանակ, ավելին` դեռ 1990-91թթ ցուցադրաբար զինաթափվել էին բոլոր կամավորական ջոկատները: Այսինքն, կար պետություն, Գերագույն Գլխավոր հրամանատար, ՊՆ նախարար, կանոնավոր բանակ: Բացի դրանից` Հայաստանը ՄԱԿ-ի անդամ էր, ստորագրել էլ Ալմա-Աթայի հռչակագիրը, ըստ որի, Արծվաշենը ՀՀ անբաժանելի մաս է կազմում: Այս իմաստով ևս անհասկանալի են Սարգսյան Վազգենի պնդումները: Ուրեմն, ստացվում է, որ ՀՀ-ն իր տարածքի օկուպացիայի վերաբերյալ ՄԱԿ-ին չի դիմում, դաշնակից պետություններին չի դիմում, ավելին` այդ տարիների Գերագույն Գլխավոր հրամանատարը բազմիցս հայտարարում է, որ Արծվաշենը փոխանակվել է, իսկ մեղքն արծվաշենցիների՞նն է:

Չէ, այսպես չի լինում: Կամ ՀՀ-ն պետություն է, կամ` պետություն չէ: Եվ, եթե պետություն է, ապա իշխանությունը պետք է պատասխանատվություն կրի պետության անվտանգության համար: Հակառակն` անարխիան է:

Ցավոք, Սարգսյան Վազգենի «գաղափարները» մինչ օրս լայն տարածում ունեն: Օրվա իշխանությունն էլ այնպես, ինչպես Սարգսյան Վազգենի դեպքում, իր ձախողումների իբր պատճառ հանդիսացած թիրախների մշտական որոնումների մեջ է:

Այս տեմպերով Հայաստանը երբեք նորմալ պետություն չի դառնա: Կարող է նաև կորցնել պետականությունը:

Կարեն Հեքիմյան

Դիտվել է՝ 787

Մեկնաբանություններ