Եվրոպացի պատգամավորները պատրաստ են կասեցնել ԱՄՆ-ի հետ ԵՄ առևտրային գործարքի հաստատումը նախագահ Դոնալդ Թրամփի՝ այն երկրների նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու խոստման պատճառով, որոնք ամերիկյան սպառնալիքների պայմաններում աջակցել են Գրենլանդիային: Եվրոպական խորհրդարանի խոշորագույն քաղաքական ուժի՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Մանֆրեդ Վեբերը շաբաթ օրը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ համաձայնությունն այլևս հնարավոր չէ:               
 

Զինվորը թիվ չէ՝ նա հայրենիքի պաշտպան է

Զինվորը թիվ չէ՝ նա հայրենիքի պաշտպան է
20.01.2026 | 14:21

ՀՀ պետական մարմիններին և ՀՀ պաշտպանության նախարարությանը

Ծանր ցավով և խոր մտահոգությամբ արձանագրում եմ հերթական ողբերգական դեպքը ՀՀ Զինված ուժերում, որը ևս մեկ անգամ փաստում է՝ բանակում առկա է համակարգային խնդիր՝ զինծառայողների նկատմամբ հոգեբանական ճնշման, նվաստացման և անմարդկային վերաբերմունքի տեսքով։

Ես հանդես եմ գալիս որպես ծառայած զինծառայող, հայրենիքի նվիրյալ և այդ ամենի անմիջական ականատես։ Այս իրականությունը ինձ համար խոսքեր չէ․ ես տեսել եմ, թե ինչպես է «կարգապահություն» բառի տակ երբեմն ոչնչացվում զինվորի արժանապատվությունը, և բազմաթիվ անգամ ուղիղ պատասխանատվության ենթարկել նման չարիքներին։

Մայրերը 19 տարի իրենց որդիներին մեծացնում են սիրով, ցավով, անքուն գիշերներով, հույսով ու հավատով,

որ նրանք խաղաղ պայմաններում կծառայեն հայրենիքին,

ոչ թե հոգեբանորեն կկոտրվեն ու հողը կդրվեն անարդարության, նվաստացման և անպատասխանատվության պատճառով։

Զինվորին կոտրելով հնարավոր չէ ուժեղ բանակ ունենալ։

Նվաստացմամբ հնարավոր չէ հայրենասիրություն ձևավորել։

Լռությամբ հնարավոր չէ արդարություն ապահովել։

Տարիներ շարունակ ձևավորված է անպատժելիության վտանգավոր մթնոլորտ, որտեղ որոշ հրամանատարներ իրենց լիազորությունները վեր են դասում մարդկային արժեքներից՝ մոռանալով, որ իրենց առջև կանգնած է մարդ, ոչ թե գործիք։

Հստակ պահանջում ենք ՀՀ պետական մարմիններից և ՀՀ Պաշտպանության նախարարությունից․

1. Անկախ և իրական քննություն իրականացնել զինծառայողների նկատմամբ հոգեբանական բռնության բոլոր դեպքերի վերաբերյալ։

2. Պատասխանատվության ենթարկել բոլոր այն պաշտոնատար անձանց, ովքեր խախտել են զինվորի արժանապատվությունն ու իրավունքները։

3. Վերացնել բանակում առկա լռության և վախի համակարգը։

4. Սահմանել հոգեբանական բռնության նկատմամբ զրո հանդուրժողականություն և ապահովել դրա գործնական կիրառումը։

Հայտարարում եմ հստակ․

մի քանի անմակարդակ ու անպատասխանատու անձի պատճառով չի կարելի կործանել զինվորի կյանքն ու ճակատագիրը։

Յուրաքանչյուր նման դեպք խարան է ոչ միայն բանակի, այլև ամբողջ պետության վրա։

Զինվորը թիվ չէ։

Նա հայրենիքի պաշտպան է։

ԿՈՉ

Կոչ եմ անում բոլոր ծառայած զինծառայողներին, սպաներին, պահեստազորայիններին և բանակի ներսը ճանաչող անձանց՝

չլռել, չվախենալ և միանալ այս պահանջին։

Ձեր ձայնը կարևոր է։

Ձեր լռությունը՝ վտանգավոր։

Միասին պետք է ստիպենք, որ բանակում արժանապատվությունը դառնա անխախտ արժեք, ոչ թե դատարկ խոսք։

ՀՀ կառավարություն

ՀՀ պաշտպանության նախարարություն / MoD of the Republic of Armenia

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human Rights Defender of Armenia

Բավակա՛ն է։

Երջո ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 151

Մեկնաբանություններ

մը Irates.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am