Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Կողոպտում են կողոպտվածը

Կողոպտում են կողոպտվածը
23.01.2026 | 10:52

Իշխանությունները լկտիաբար յուրացրած ու մսխած պարգևավճարների կապակցությամբ անամոթաբար արդարանանում են, որ իրենց արածում ոչ մի արատավոր բան չկա, ընդամենը թալանվածը հավաքել են ու պարգևավճարի տեսքով բարձրացրել իրենց աշխատավարձը։

Ավա՜ղ...

Այս աշխարհում ոչինչ չի փոխվել։ Նորերը գալիս են արդարության ծիրանին ուսերին և մեկ էլ պարզվում է, որ գառան մորթու տակ ծպտվածն ընդամենը գայլ է։

Պատմությունը երբեք չի շեղվում իր ուղուց. լինում է այն, ինչ միշտ է լինում։

Միտքս գնա՜ց, գնա՜ց, ճեղքեց երկուհազար տարվա քղամիդը, անցավ Մ.Թ.Ա. առաջին դարը, խորացավ դարի ոլորաններում` սահեց օգոստոսափառ Օկտավիանոսի կայսրությունով, բարձրացավ Հուլիոս Կեսար կոչվող առաջին կոնսուլի հռոմեական երերուն դեմոկրատիայի սահանքներով և լռվեց Դիկտատոր Սուլայի Հռոմեական տիրույթում։

Դա Մ.Թ.Ա. առաջին դարի 90֊ական թվականների ժամանակահատվածն էր։ Սուլայի կողմնակիցները ունենալով ամենակարող դիկտատորի պաշտպանությունն ու հովանավորչությունը` ակամա մոռանալով, որ ժամանակին պայքարում էին հանուն արդարության,ազնվության, ազատության և Հռոմի զորության, գայլի ախորժակով ընկել էին Հռոմի քաղաքացիների` արիստոկրատների, պատրիկների ու պլեբեյների ջանին ու անհագ քաղցով թալանում, կողոպտում էին այն ամենն ինչի ունակ էին, ինչ կարող էին։ Եվ երբ նրանց հիշեցնում էին իրենց երբեմնի ազնիվ մղումների մասին` անամոթաբար

արդարանանում էին.

- ԿՈՂՈՊՏՈՒՄ ԵՆՔ ԿՈՂՈՊՏՎԱԾԸ...

Այնպես որ, սիրելի հայրենակիցներ, նիկոլական իշխանություններն այնքան էլ վատ բան չեն անում.

Ընդամենը`

ԿՈՂՈՊՏՈՒՄ ԵՆ ԿՈՂՈՊՏՎԱԾԸ...

21.01.2026թ.

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Դիտվել է՝ 2412

Մեկնաբանություններ