Մոսկվան չի հասկանում, թե ինչու Հայաստանի վարչապետը չի «հավասարակշռել» Վլադիմիր Զելենսկու Երևանում հնչեցրած հակառուսական հայտարարությունները՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք հասկանում, թե ինչու են Հայաստանի տարածքից հակառուսական արտահայտություններ հնչում։ Այ սա մենք չենք հասկանում։ Եվ ինչո՞ւ Հայաստանի կառավարության ղեկավարը չի փորձում որևէ կերպ դա հավասարակշռել իր հայտարարություններով։ Առայժմ մենք չենք կարողանում սա բացատրել»,- հավելել է Պեսկովը։               
 

Սա պետական իշխանության, հանրային միջոցների և օրենքի կիրառման թափանցիկության հարց է

Սա պետական իշխանության, հանրային միջոցների և օրենքի կիրառման թափանցիկության հարց է
31.01.2026 | 14:09

Արդյո՞ք ՀՀ վարչապետի լիազորությունների շրջանակում է երաժշտական բենդերի ստեղծումն ու դրանց գործունեության կազմակերպումը։ Որևէ օրենքով կամ կառավարության որոշմամբ նախատեսվա՞ծ է «Վարչաբենդ» կոչվող նախագծի գոյությունը՝ որպես պետական կամ կիսապետական նախաձեռնություն։

Եթե այդ բենդը գոյություն ունի, ապա այն գրանցվա՞ծ է արդյոք պետական ռեգիստրում կամ ապրանքանիշների հաշվառման պաշտոնական ցանկում։ Ո՞վ է դրա իրավական սեփականատերը, ո՞վ է կրում ֆինանսական ու հաշվապահական պատասխանատվությունը։

Ամենակարևոր հարցը՝ այդ գործունեության համար օգտագործվող միջոցները ծախսվում են վարչապետի անձնակա՞ն եկամուտներից, թե՞ պետական բյուջեից կամ պետական ռեսուրսներից։ Եթե՝ բյուջեից կամ ենթակառուցվածքներից, ապա ի՞նչ իրավական հիմքով, ի՞նչ որոշմամբ և ի՞նչ չափով։

Շապիկներ են պատրաստվում բենդի լոգոյով, հանրությունը իրավունք ունի իմանալ՝ որքան գումար է ծախսվել և ինչ նպատակով։

Սա ո՛չ պետական արարողակարգ է, ո՛չ էլ ազգային կամ սոցիալ-տնտեսական առաջնահերթություն։ Այնուամենայնիվ, պետական ապարատի տարբեր օղակներ ներգրավված են մի միջոցառման կազմակերպման մեջ, որը քաղաքական կամ վարչական նշանակություն չունի, բայց ենթադրում է նյութական ու կազմակերպչական ծախսեր։

Բացի այդ, հանրայնորեն հաստատվել է, որ վարչապետին փոխանցվել են բարձրարժեք նվերներ, այդ թվում՝ թմբուկներ, որոնց արժեքը, ըստ հրապարակումների, հասնում է 8000 եվրոյի։ Մինչդեռ, գործող օրենսդրությամբ, վարչապետը իրավունք չունի ընդունելու սահմանված շեմից՝ 60000 դրամից բարձր արժեք ունեցող նվերներ։ Եթե դրանք իսկապես «նվեր» են համարվել, ապա հարց է առաջանում՝ ինչպե՞ս է ապահովվել օրենքի պահպանումը, և ի՞նչ ընթացակարգով է այն ձևակերպվել։

Այս ամենը քաղաքական ճաշակի կամ մշակութային նախասիրության հարց չէ։ Սա պետական իշխանության, հանրային միջոցների և օրենքի կիրառման թափանցիկության հարց է։ Եվ հենց այդ պատճառով այն պահանջում է ոչ թե լռություն կամ հեգնանք, այլ հստակ, փաստարկված ու պաշտոնական բացատրություն իշխանության կողմից։

Սիմոն Կարապետյան

Դիտվել է՝ 2095

Մեկնաբանություններ