Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Տեր կանգնենք մեր Հայրենիքին, մեր պետականությանն ու պետությանը

Տեր կանգնենք մեր Հայրենիքին, մեր պետականությանն ու պետությանը
01.02.2026 | 11:37

Սիրելիներ,

Եղեք համբերատար, անսասան՝ կատարյալ վստահելով մերազնյա իմաստուն, արթուն եւ շրջահայաց Վեհափառ Հայրապետին։

Հայոց Եկեղեցին խաղաղ եւ անշտապ նավարկում է փոթորկված օվկիանոսում՝ անցնելով մեծ եւ ծանր փորձության միջով։

Հակաեկեղեցական այս արշավը, արդարեւ, անխոհեմ է, ազգադավ եւ պետականաքանդ։

Հայոց Եկեղեցին այսօր պաշտպանելով իր աստվածային ինքնիշխանությունը եւ իր նվիրապետական կարգերը, կանոններն ու իրավունքները՝ ջանքեր է գործադրում պահպանելու մեր պետության սահմանադրական կարգը եւ օրինականությունը։

Մեզանից յուրաքանչյուրից պահանջվում է, որ մնանք հաստատուն եւ հստակ կեցվածքով՝ հավատարիմ մեր ազգային ինքնությանը, արժեքներին, Սբ Ավանդին եւ Արդար դատին։

Տեր կանգնենք մեր Հայրենիքին, մեր պետականությանն ու պետությանը, որոնք ազգային՝ վերանձնական, բացարձակ արժեքներ են։

Հիշեցեք, ամենքս, ի վերջո, պատասխան ենք տալու խղճի, պատմության եւ Ամենակալ Աստծո

առջեւ։

Հայր Ասողիկ Կարապետյան

Դիտվել է՝ 3222

Մեկնաբանություններ