Համացանցում տարածվում է «Մեր ձևով» շարժման հերթական հոլովակը (հղումը՝ https://www.facebook.com/reel/881416404781770), որտեղ շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը՝ ազգային համերաշխության գաղափարը քարոզելով, ըստ էության, ուղարկում է մեսիջներ կամ երաշխիքներ իշխող վարչախմբին՝ խոստանալով իրենց հանդեպ լոյալ վերաբերմունքի մասին, և, ըստ ամենայնի, որ հզոր Հայաստանում իրենք էլ կարող են ունենալ աշխատանք, սակայն առանց պարգևավճարի:
Վերոնշյալ հոլովակը տարակուսանք է առաջացնում, քանի որ ընդդիմադիր դաշտում հնչող գնահատականների համաձայն գործող իշխանություններին վերագրվում են սահմանադրական կարգի տապալում, պայմանավորված պատերազմում պարտություն, Արցախի հանձնում, Զանգեզուրի միջանցքի տրամադրում, կոռուպցիայի տարածում և քաղբանտարկյալների առկայություն, ինչպես նաև Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ իրականացվող հետապնդումները:
Զարմանք է առաջացնում նաև նրանց որդեգրած քաղաքականությունը, որը շեշտը դնում է սոցիալ-տնտեսական զարգացման թեզերի վրա՝ հանրային դիսկուրսում ձևավորելով այն պատկերացումը, որ իշխանությունները ձախողվել են միայն սոցիալ-տնտեսական հարցերում, մինչդեռ մյուս քաղաքական ուղղություններում նկատվում է ընդհանուր համաձայնություն:
ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը իր մտահոգությունն է հայտնում «Մեր ձևով» շարժման կողմից հակաընդդիմադիր թեզեր քարոզելու դեպքի առթիթով, ինչպես նաև մտավախություն ունի, որ նման գործողությունները կարող են առաջացնել պառակտում ընդդիմադիր շրջանակներում:
Կարծում ենք, որ քրեորեն պատժելի արարքների անպատժելիությունը անընդունելի է և կարող է վնասել հանրային վստահությանը և քաղաքական միջավայրի առողջությանը:
Հ.Գ.
Քրեակատարողական հիմնարկներն ուղղիչ-աշխատանքային հիմնարկներ չեն, և այնտեղ դատապարտյալներին աշխատեցնելը քրեորեն պատժելի է:
ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն
02.02.2026 թ