«Իրանի վրա ցանկացած հարձակում պետք է արժանանա անհապաղ և վճռական հակահարվածի։ Չի կարելի թշնամուն ժամանակ թողնել` նախաձեռնությունը զավթելու համար։ Պատերազմի դեպքում ոչ մի ամերիկացի ապահով չի լինի, և տարածաշրջանի հրդեհը կայրի ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին։ Աշխարհը կտեսնի Իրանի այլ դեմքը»,- հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Աբդուլրահիմ Մուսավին:                
 

Կա վտանգավոր անտարբերություն երկրի, Հավատի, սեփական Հայրենիքի անցյալի ու ապագայի հանդեպ

Կա վտանգավոր անտարբերություն երկրի, Հավատի, սեփական Հայրենիքի անցյալի ու ապագայի հանդեպ
03.02.2026 | 11:43

Հետևում եմ այս ամբողջ աբսուրդին և գարշանքին, որը տիրում է որոշ, սակավաթիվ «քաղաքացիների» գլխում, և ավելի ու ավելի հստակ եմ գիտակցում՝ իրականում մարդկանց մեջ այս իշխանության նկատմամբ վաղուց այլևս ոչ միայն սեր, այլ նույնիսկ դրական ընկալում չկա։ Կա խորքային հոգնածություն։ Կա դատարկություն։ Կա վտանգավոր անտարբերություն երկրի, Հավատի, սեփական Հայրենիքի անցյալի ու ապագայի հանդեպ։

Եւ ես այդ մարդկանց չեմ մեղադրում։ Չեմ մեղադրում, որովհետև այս տարիների ընթացքում այս իշխանությունն արեց ամեն ինչ, որպեսզի մարդը պարզապես ֆիզիկապես զզվի քաղաքականությունից, զզվի հանրային կյանքից, զզվի անգամ մտածելուց, որ իր ձայնը, իր դիրքորոշումը, իր քաղաքացիական կեցվածքը կարող են ինչ-որ բան փոխել։

Բայց ես խորապես համոզված եմ՝ այս վիճակը բնական չէ։ Սա արհեստականորեն ձևավորված, հատուկ նախագծված մթնոլորտ է, որը իշխանությունները՝ իրենց «դրսերի» խորհրդատուների հետ միասին, նպատակային կերպով գեներացնում են հանրության մեջ։ Որովհետև որքան շատ մարդ լինի հուսահատ, կոտրված և հիասթափված այս թրքամետ թավշյա «բեսպրեդելից», որքան շատ մարդ ինքն իրեն համոզի, թե` «քաղաքականությամբ չի զբաղվում», իրականում՝ հրաժարվի զբաղվել երկրի ապագայով, այնքան ավելի հեշտ կլինի իշխանությանը վերարտադրվել և շարունակել խժռել հայ ժողովրդի ապրելու իրավունքը։

Սակայն սա ուղղելի է։ Ինչպես սառնությունը հաղթահարվում է կրակով, այնպես էլ «ամբոխի» անտարբերությունը հաղթահարվում է կենդանի խոսքով և մարդկային շփմամբ։

Մարդկանց հետ չի ստացվի շփվել «վերևից» քարոզներով, այլ միայն պարզ ու շիտակ իրար դեմ կանգնելով։ Մարդկանց «դարձի» հնարավոր չէ բերել ճառերով, այլ միայն և միայն իրական օրինակներով։

Կարճ ասած՝ պետք է հուսահատված ժողովրդին վերադարձնել իր արժանապատվությունը, իր հավատը սեփական ուժերի հանդեպ և կրկին արթնացնել հասարակ ...Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ մեկնաբանություններում։

Արման ԱԲՈՎՅԱՆ

Դիտվել է՝ 239

Մեկնաբանություններ