Ըստ բանջարեղենավաճառների՝ Ադրբեջանից և Թուրքիայից ֆուռերով կարտոֆիլ են ներմուծել Հայաստան ու բոլոր Սիթիներում, խոշոր խանութներում այդ կարտոֆիլն է վաճառվում։
ՀՀ կառավարություն, իմացած լինեք, որ բոլոր բանջարեղենների խանութներում կարտոֆիլի գինը կտրուկ բարձրացել է՝ 40-50 դրամով, հասնելով 320-330 դրամի:
Մինչդեռ, ենթադրյալ ադրբեջանաթուրքական կարտոֆիլը խոշորներին մատակարարվում է գրեթե դեմպինգային գներով, վաճառակետերում իրացվելով 275-280 դրամով: Ըստ որում, «վերևներից» բանջարեղենավաճառներին ասվել է, որ իրենք էլ թուրքականը վերցնեն:
Եղել են հրաժարվողներ։ Եվ ոչ միայն հայրենասիրական մղումներով, այլև՝ թշնամական երկրների կարտոֆիլի ցածր որակը նկատի ունենալով:
Վաճառողներն ասում են, որ տեղականը թանկացել է, որովհետև երկիր է ներմուծվել ավելի էժան ադրբեջանական ու թուրքական կարտոֆիլ։ Այսինքն, տեղականի պահանջարկը մեծացել է, իսկ տարվա այս եղանակին, հասկանալի է, այդքան պահեստավորված կարտոֆիլ չկա, որ առաջարկեն, բնականաբար, գինը բարձրացել է:
Վահագն Խաչատրյանը մի ժամանակ գնացել էր Սյունիքի օկուպացված տարածքներին մոտ Ծավում գլուխ էր գովում, թե՝ հեսա մեր կարտոֆիլը արաբական շուկան կողողի։
Դեռ որ՝ մեր կարտոլը քչություն է անում անգամ մեր շուկայի համար։ Դուք էլ թշնամու կանաչած, թույնով կարտոֆիլն եք սաղացնո՞ւմ մեզ վրա։ Դրա համա՞ր էիր նաև շնորհակալություն հայտնում ԽաչատՈՒրյան։
Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ