Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Տուգանքի մատերիալների, կներեք, հերոս հարկատուների առօրյայից

Տուգանքի մատերիալների, կներեք, հերոս հարկատուների առօրյայից
05.02.2026 | 16:12

Վերջերս գրել էի, որ Վանաձորում ՀՀ ներքին գործերի նախարարությունում որպես կրտսեր պարեկ և, միաժամանակ` ավագ սերժանտ, աշխատող Ասլանյան Արմենը կամ Արմենյան Ասլանը, կանգնեցնում է ավտոմեքենան և ամրագոտիով փաստացի (առերևույթ) ԱՄՐԱԿԱՊՎԱԾ վարորդին հայտարարում է, որ վերջինս ամրագոտիով ամրակապված չէ: Այնուհետև, «կրտսեր-ավագ»-ը կամ «արմեն-ասլան»-ն ասում է, որ «երևի լավ չի նկատել», սակայն հավելում` «ես ամրագոտի գրեմ, դու բողոքիր»: Հենց այսպես` «գժականով»:

Վարորդը վերադասության կարգով բողոքարկում է «կրտսեր-ավագ»-ի «գժական» որոշումը:

Գիտե՞ք, թե հետո ինչ է լինում: Ուրեմն, Վանաձորում մշտապես բնակվող վարորդը բողոքը հանձնում է Ոստիկանության Վանաձորի Պարեկային ծառայությանը: Որոշ ժամանակ անց, Վանաձորի Պարեկային ծառայությունից Վանաձորում մշտապես բնակվող և աշխատող վարորդին տեղեկացնում են, որ վերջինիս բողոքն ուղարկվել է Երևան և, եթե նա ցանկություն ունի մասնակցել վարչական վարույթի լսումներին, ապա պետք է գնա Երևանի Պարեկային ծառայություն:

Ի՞նչ է ստացվում: «Գժական» որոշում է կայացվում, ըստ որի, վարորդը տուգանվում է 10000 ՀՀ դրամով և 1.5 բալով: Այնուհետև վարորդի կողմից բերված բողոքը չգիտեմ ինչու ուղարկվում է Երևան և վերջինիս առաջարկվում է «գժականով» խախտված իր իրավունքները պաշտպանել Վանաձորից 120 կմ հեռավորության վրա: Այսինքն, Վանաձորում մշտապես բնակվող և աշխատող վարորդը պետք է բանուգործը թողնի, ամենաքիչը 5000 ՀՀ դրամ գումար ծախսի, գնա Երևան և պաշտպանի «գժականով» խախտված իր իրավունքները:

Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան, հիմա, Վանաձորում մշտապես բնակվող և աշխատող վարորդը տուգանքի մատերիա՞լ է, թե՞ հերոս հարկատու:

Բացի դրանից` տիկին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան, ինչպե՞ս կանխել «գժականությունը» Հայաստանում:

Կարեն Հեքիմյան

Դիտվել է՝ 5653

Մեկնաբանություններ