Օրհնեա Տեր Հայր ջան, անմիջական եմ դիմում, քանի որ իրար լավ ճանաչում ենք, միասին ուխտի ենք եղել, Ս.Պատարագի մասնակցել, էջումդ քրիստոնեաբար բանավիճել: Դու Արման Սարոյանին կարգալուծությունից հետո անվանել ես սրբազան, այսինքն չես ընդունել Մայր Աթոռի որոշումը:
Իսկ այժմ, երբ.
- Ա.Սարոյանը ցուցադրեց սքեմի տակ թաքնված իր «քրիստոնեական» հավատքի ողջ բոբիկությունն ու մերկությունը՝ կասկածի տակ դնելով մեր ՈՒՂՂԱՓԱՌՈՒԹՅՈՒՆԸ,
- մեկ այլ կարգալույծ բացահայտեց, որ դեռ 2018թ. Ա.Սարոյանը ծածուկ աջակցել է հակաեկեղեցական ՆՀՆՀ շարժմանը, այսինքն գառան զգեստի տակ ծվարած գայլ է եղել (տես` մեկնաբանությունում),
- պարզվեց, որ նա Եկեղեցու ներսում ներմուծված մի տրոյական ձի է եղել,
- ակնհայտ չի ազատում իր կողմից բռնազավթած Մայր Աթոռին պատկանող առաջնորդարանն ու հանձնում գույքը,
դու շարունակու՞մ ես իրեն եպիսկոպոս (Գևորգ) ճանաչել ու հանդիպման ժամանակ աջը համբուրել:
Շնորհակալ եմ նվաստիս արձագանքելու համար:
Սամվել դպիր Գրիգորյան