ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնը և նրա կինը՝ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, փետրվարի 26-27-ը ցուցմունքներ են տալու ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործով, որը դատապարտվել էր սեռական հանցագործությունների համար։ Բիլ Քլինթոնը հայտարարել է, որ ցանկանում է դա անել ուղիղ եթերում։ «Ես չեմ պատրաստվում ձեռքերս ծալած նստել, մինչ ինձ որպես խամաճիկ են օգտագործում փակ «դատավարությունում»,- ասել է նա:               
 

Ժողովրդավարական և բարոյական հիմնարար սկզբունքները միջազգային հարաբերություններում որևէ էական նշանակություն չունեն

Ժողովրդավարական և բարոյական հիմնարար սկզբունքները միջազգային հարաբերություններում որևէ էական նշանակություն չունեն
08.02.2026 | 13:39

Միջազգային հարաբերությունների արդի ընթացքը, կարգավորումներն ու արդյունքները և, բնականաբար, նաև հաղթանակներն ու պարտությունները մեծամասաբ կապված են և պայմանավորվում են նորագույն զինատեսակների, ջերմամիջուկային զենքի և տիեզերական տեխնոլոգիաները ռազմական նպատակներով տիրապետելու ու կիրառելու կարողությունների հետ: Արդարության, իրավացիության, ճշմարտության, բարոյականության, մարդու իրավունքների, ժողովրդավարության, առաջադիմության և այլ նմանատիպ հասկացություններն ու սկզբունքները ոչ մի նշանակություն չունեն: Նորագույն ժամանակներում ատոմային ռումբը, ջրածնային ռումբը, սուզանավերը՝ միջուկային զենքով, միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները, հիպերձայնային հրթիռները և հակաօդային պաշտպանության համակարգերի առկայությունը նոր աշխարհակարգում որոշում են ուժային բևեռների հարաբերակցությունն ու նրանց կշիռը միջազգային օրակարգում: Այս հանգամանքը վերջերս ցայտուն կերպով երևաց ուկրաինական հակամարտության և Իրանի շուրջ ստեղծված ճգնաժամի ընթացքում: ԱՄՆ-ը և ԵՄ առաջատար պետությունները Զելենսկուն ծափահարում էին 2022թ. պատերազմի առաջին իսկ օրերից: Խոսվում էր տարածքային ամբողջականության, ժողովրդավարության, ուկրաինական ժողովրդի աննկուն կամքի և հազար ու մի այլ հուզիչ և արդար բաների մասին: Կանխատեսվում էր կրեմլյան չար ուժերի դեմ արդարության և ազատ աշխարհի մոտալուտ փառավոր հաղթանակը: Բայց վերջին մեկ տարում ականատեսն ենք Թրամփի վարչակազմի հռետորաբանության ամբողջական փոփոխության: Իհարկե, այդ փոփոխությունը նաև տնտեսական և էներգետիկ գործոններով էր պայմանավորված. անիմաստ և չփոխհատուցվող ռազմական ծախսեր, կոռուպցիա և այլն: Սակայն իրական պատճառը ուկրաինական ճակատում ռուսական «Օրեշնիկ» և «Բուրևեստնիկ» հիպերձայնային հրթիռների փորձնական կիրառումն էր: Այս հրթիռները կարող են կրել նաև միջուկային մարտագլխիկներ, և ներկա ՀՕՊ համակարգերը անզոր են դրանց դեմ: Պատահական չէ, որ եվրալիդերները սկսել են խոսել Ռուսաստանի հետ երկխոսելու անհրաժեշտության մասին, նույնիսկ «հայտնագործել» են, որ ՌԴ-ն եվրոպական մեծ պետություն է: Հետաքրքիր էր նաև Իրանի նկատմամբ վաշինգտոնյան մարտական և խրոխտ հռետորաբանության փոփոխությունը և շատ սահուն անցումը բանակցային հարթություն: Եվ սա այն դեպքում, երբ բոլորը ժամ-ժամ սպասում էին Իրան ուղղված հզոր հարվածին: Փոփոխությունը պայմանավորված էր Իրանին տրամադրված այնպիսի հրթիռներով, որոնք անխոչընդոտ կարող էին խորտակել փառապանծ «Աբրահամ Լինկոլն» ավիակիրը՝ իր կործանիչներով: Դժվար չէ կռահել երկու պետությունները, որտեղից ուղարկվել են այդ հրթիռները: Այժմ Թեհրանը սկսել է թելադրել և՛ բանակցությունների օրակարգը, և՛ վայրը, և՛ ուրան ունենալու իր իրավունքը: Բազեները ավելի զիջող են դարձել: Ահա և սկսում է մարել Իրանի հակակառավարական ցույցերի մասնակից զոհերի թեման:

Եվ վերջում հիշեցի ներհայաստանյան անվտանգային հարցերի շուրջ ծածանվող դրոշը, որի վրա գրված էր. «Ժողովրդավարությունը մեր անվտանգության երաշխիքն է»:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 284

Մեկնաբանություններ