Մի քանի անգամ գրառում եմ կատարել այն մասին, որ 31 տարի է՝ ՍՍՀՄ-ը փաստացի գոյություն չունի, բայց ՄԱԿ –ը, առ այսօր, իր հիմնադիր, վետոյի իրավունք ունեցող անդամ համարում է հենց ՍՍՀՄ-ին, ոչ թե Ռուսաստանին:
Ռուսաստանը ՄԱԿ -ում հանդես է գալիս ՍՍՀՄ -ի անունից:
(Հենց այդ հիմքով էլ ռուսական սահմանապահ զորքերը պաշտպանում են ոչ թե
հայ -թուքական, այլ ՍՍՀՄ-թուրքական սահմանը):
Իսկ ինչու՞ ՄԱԿ -ը չի ընդունում ՍՍՀՄ-ի չգոյությունը:
Որովհետև 1991 թ դեկտեմբերի 8-ի՝ Ռուսաստան- ՈՒկրաինա-Բելառուս Բելովեժյան
պայմանագիրը, ՍՍՀՄ-ի, որպես պետության հետագա գոյության դադարեցման մասին, համարում է իրավաբանորեն ոչ պատշաճ փաստաթուղթ և չի ճանաչում ժառանգական իրավահաջորդությունը:
Հենց այս հանգամանքով էլ պայմանաորված, ՌԴ -ն Բելառուսի հետ միասին, փաստաթղթային փաթեթ է պատրաստել, որով նախ չեղյալ է հայտարարում Ելցին -Կրավչուկ -Շուշկևիչ եռյակի
ստորագրած Բելովեժյան անօրինական փաստաթուղթը և երկրորդ՝ ՈՒկրաինայի դեմ ներկայացնում է տարածքային պահանջների իրավական հիմնավորում:
(1922 թ ՈՒկրաինան ՍՍՀՄ -ի կազմ մտել է առանց Դոմբաս –Լուգանսկի, առանց Օդեսայի, Նիկոլաևի, Խերսոնի, Զապորոժիեի, Ղրիմի: Առանց Արևմտյան ՈՒկրաինայի):
ՍՍՀՄ Սահմանադրությունը հստակ տալիս է ՍՍՀՄ -ից դուրս գալու կարգը:
Այս է այն տարածքների հարցը, որ քննարկվում, բայց լուծում չի գտնում այսպես կոչված ռուս -ուկրաինական բանակցություններում:
Կարծում եմ՝ ռուսներն առաջին պլան կբերեն Արևմտյան ՈՒկրաինայի խնդիրը, որպես ԵՄ-ն ու ՆԱՏՕ -ն փլուզելու ծանր հրետանի։
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ