ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Երկրի անկախությունը չափվում է դատարանների անկախությամբ

Երկրի անկախությունը չափվում է դատարանների անկախությամբ
15.02.2026 | 12:42

Արդեն նույնիսկ ֆորմալ առումով քննիչները, դատախազությունը, դատարանները չեն թաքցնում, որ կատարում են քաղաքական իշխանության պատվերը։

Այսպիսով արձանագրենք, որ Հայաստանում Սահմանադրությունը և սահմանադրականությունը ձևական բնույթ են կրում, ծառայելով իշխող խմբի շահերին։

Ու եթե մեկին կարելի է խախտել Սահմանադրությունը, ապա ինչո՞ւ չի կարելի դա անել մյուսին...

Փաստացի Հայաստանում չկա ու չի գործում իշխանությունների տարանջատման, հավասարակշռման սկզբունքը և մեկ անձը` Նիկոլ Փաշինյանը, այսօր ունի անսահմանափակ իշխանություն։ Վերջինիս իշխանությունը սահմանափակված չէ որևէ իշխանության ճյուղի բալանսավորմամբ կամ հակակշռմամբ։

Նույնիսկ ԱՄՆ-ն, որտեղ ուժեղ նախագահական կառավարման համակարգ է, նախագահի էսպիսի ` ոչնչով չսահմանափակվող իշխանություն չկա։

Ու մի բան ֆիքսենք` երկրի անկախությունը չափվում է դատարանների անկախությամբ։ Յուրաքանչյուր դատավոր, ով կատարում է քաղաքական իշխանության պատվերը, պետք է գիտակցի, որ քանդում է Հայաստանի անկախությունը։ Սա ազգային դավաճանություն է` հրահանգ կատարող դատավորը պետության ինքնիշխանության թշնամին է։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 7020

Մեկնաբանություններ