ԱՄՆ գլխավոր դատախազը հրապարակել է հայտնի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի դեմ գործով հիշատակված ավելի քան 300 նշանավոր գործիչների անունները։ Ցուցակում ընդգրկված են նախկին նախագահներ Բիլ Քլինթոնը, Բարաք Օբաման և Ջո Բայդենը, նախկին փոխնախագահ Քամալա Հարիսը և պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին, բազմամիլիարդատերեր Բիլ Գեյթսը և Մարկ Ցուկերբերգը, երաժիշտներ Բոնոն և Բիյոնսեն, կինոռեժիսոր Վուդի Ալենը։               
 

Պապ թագավորը հակասական կերպար էր, սակայն հակապետական պատուհասություն չէր

Պապ թագավորը հակասական կերպար էր, սակայն հակապետական պատուհասություն չէր
16.02.2026 | 15:02

Որքան էլ դժվար է մեկնաբանել Փաշինյանի մտքերն ու առաջ քաշած թեզերը, փորձենք հասկանալ՝ ինչպե՞ս է նա պատրաստվում 2026 թվականի հունիսի 8-ին Հայաստանի Հանրապետությունը «օրգանական կապի» մեջ դնել 374 թվականին ընդհատված Մեծ Հայքի ուղու հետ։

Փաստացի՝ Փաշինյանն իրեն ներկայացնում է որպես Պապ թագավորի քաղաքականության կրող և իր քայլերը մեկնաբանում այդ տիրույթում՝ զուգահեռաբար հայտարարելով, թե «այս անգամ Պապ թագավորը չի սպանվելու»։

Նախ հասկանանք՝ ի՞նչ էր ցանկանում անել Պապ թագավորը, և արդյոք կարելի՞ է պնդել, որ նրա մահից հետո Հայքի «օրգանական կապը» կտրվել է։ Եթե այդ կապը իսկապես ընդհատված լիներ, արդյո՞ք հնարավոր կլիներ Պապի մահից հետո ստեղծել նոր այբուբեն, ձևավորել մշակութային վերածնունդ, դիմակայել Արևմուտքից ներթափանցած պավլիկյան և ապա թոնդրակյան շարժումներին, որոնք փաստացի փորձ էին ստեղծելու հակակշիռ քրիստոնեական ինքնությանը։

Նիկոլական տրամաբանության մեջ դժվար է տեղավորել այն փաստը, որ «օրգանական կապ» չունեցող Հայքում Բագրատունիները կարողացան վերականգնել պետականությունը, իսկ Ռուբինյանները՝ հազարավոր կիլոմետրեր հեռու Կիլիկիայում, կառուցեցին պետություն և քաղաքական սուբյեկտություն՝ դիմակայելով ամբողջ տարածաշրջանային համակարգին։ Մլեհի, Լևոն Երկրորդի ու Հեթումի նման տղերքի հետ հաշվի էին նստում Հռոմի պապից մինչև Մանգու խան։

Ըստ նույն տրամաբանության՝ «օրգանական կապ» չկար նաև Արցախում ձևավորված Խամսայի մելիքությունների (Մելիք Եգանը Նադիր շահի աջ բարձին էր նստում) և Սյունիքի ազատագրական պայքարի մեջ։ Այդ ուժերը, ներկայիս իշխանության մեկնաբանությամբ, հաճախ ներկայացվում են որպես «օտարի շահեր սպասարկողներ» կամ իբր ինքնուրույն որոշումներ չկայացնող դերակատարներ։

Այստեղ առաջանում է բնական հարց՝ ի՞նչ ինքնուրույն որոշումներ է կայացնում գործող իշխանությունը, որքանո՞վ է այն ինքնիշխան քաղաքական սուբյեկտ։ Ինքնուրույնությունից և «օտարին չծառայելուց» խոսող Փաշինյանը փաստացի գործում է այնպիսի տարածաշրջանային միջավայրում, որտեղ Թուրքիայի և Ադրբեջանի դիրքորոշումները մշտապես դառնում են Հայաստանի օրակարգի ուղղորդող գործոններ։

Պապ թագավորի կերպարը, իհարկե, հակասական է, նրա վարքագծի շուրջ կարելի է երկար բանավիճել, սակայն պատմական աղբյուրները նրան չեն բնութագրում որպես դավաճան։ Գուցե տաքգլուխ ջահել էր, էքստրավագանտությամբ պայմանավորված կտրուկ, երբեմն՝ էմոցիոնալ քայլեր արել է, բայց հակապետական պատուհասություն չէր։

Ի դեպ, Նիկոլին մի կարևոր բան էլ ասեմ, ու էս Պապի մոլուցքի ֆոնին մեկ-մեկ սրա մասին ասա. Պապի սպանությունից հետո Հայքում շուրջ հինգ դար պետականություն չկար։ Եթե «օրգանական կապի» գաղափարը պետք է քաղաքական օրակարգի առանցք դառնա, ապա պետք է նաև բարձրաձայնել այդ պատմական փաստը և հասկանալ՝ ինչ հետևանքներ կարող են ունենալ սխալ հաշվարկված կամ ռիսկային քաղաքական ուղիները։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 274

Մեկնաբանություններ