«Մենք պատերազմներ չենք փնտրում, մենք պատերազմներ չենք ուզում։ Սակայն եթե մեր եվրոպացի հարևանները, իրենց սխալները ճանաչելու և հասկանալու փոխարեն, պատերազմ ցանկանան՝ դա կլինի բոլորովին այլ պատերազմ և բոլորովին այլ միջոցներով»,- «Al Arabiya»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:               
 

Իմ պատասխանը Ալիևին՝ բանտից

Իմ պատասխանը Ալիևին՝ բանտից
19.02.2026 | 12:31

Եթե անգամ Խոր Վիրապի փոսի մեջ ինձ պահեն, միևնույնն է, ես պատասխանելու եմ քեզ և քո արած հայտարարություններին։

Ես գիտեմ, որ իմ այս խոսքերը հասնելու են քեզ և քո վարձու խամաճիկներին։

Ես լսեցի քո France24-ին տված հարցազրույցի այն հատվածը, որտեղ փորձում ես Արցախը ադրբեջանական ներկայացնել, իսկ հայ ռազմագերիների՝ կեղծ, անհիմն և ստոր դատավարությունը համեմատում ես Նյուրնբերգյան դատավարության հետ։ Բայց հիմա քո ոտքը քարին է դեմ առնելու, որովհետև այն, ինչ քեզ ասել եմ, հիմնավորելու եմ փաստերով, և դրանից հետո թող աշխարհը որոշի, թե ով է ֆաշիստը։

Նախ՝ սկսեմ նրանից, որ Արցախը հազարամյակներ եղել է հայերի հայրենիքը և հազարամյակներ առաջ, երբ հայերս ունեինք քաղաքակրթություն, մշակույթ ու լեզու, քո անլվա նախնիները հեռավոր արևելքի տափաստաններում փորձում էին կորած ու մի քանի մորթիներով ծածկված իրենք իրենց գտնել։

Ալիև, քո ցեղը դեռ առաջ անվանում չի ունեցել, դրա համար մենք ձեզ կովկասյան թաթարներ ենք ասել, որ ձեզ գոնե ինչ-որ անվանում տանք։ Եվ սրանք իմ խոսքերը չեն, այլ քո հոր՝ հեյդար Ալիևի խոսքերն են, ու, ի դեպ, իր տված հարցազրույցներից մեկում նա նշել է, որ Արցախը հայկական է ու Արցախը երբեք ադրբեջանական չի եղել։

Փաստ N1, որը ի դեպ, եթե չես ընդունում ուրեմն պետք է ստիպված հերքես սեփական հորդ և քեզ քո հոր իրավահաջորդը չհամարես։

Ինչևէ, կողմնորոշվիր, որովհետև քեզ ամբողջ աշխարհում, բացի բռնապետ լինելուց, ուրիշ ոչ մի բանում լուրջ չեն ընդունում։

Հիմա վերադառնամ ՀՀ ռազմագերիներին և քո կողմից բաքվում կազմակերպված կեղծ ու սուտ դատավարությանը, որը դու համեմատեցիր Նյուրնբերգյան դատավարության հետ, իսկ հայ ժողովրդին համեմատեցիր ֆաշիստների հետ։

Այ հիմա ես քեզ հետ փաստերով եմ խոսելու, որոնց համար, վստահեմ, դու մի օր պատասխան ես տալու։

Փաստ N2

1991-2000 թվականները ադրբեջանը և ադրբեջանական իշխանությունը, որը ֆինանսավորել և ապաստան է տվել բոլոր այն իսլամիստ-ահաբեկիչներին, որոնք Ռուսաստանի ներսում հարյուրավոր ահաբեկչություններ են կազմակերպել և հազարավոր անմեղ բնակիչներ են սպանել։ Իսկ որպես հաստատում իմ այս բառերին կմեջբերեմ Բասաևի այն հարցազրույցը, որտեղ նա բառացի ասում է, որ ֆինանսավորվել, զինվել, մարզվել և ապաստան է գտել ադրբեջանում՝ ադրբեջանական իշխանության կողմից։ Եթե չես տեսել, ապա խորհուրդ եմ տալիս քեզ նայել Բասաևի հարցազրույցը, որը վստահ եմ քո մեջ հիշողություններ կարթնացնի։

Փաստ N3

2013-2018 թվականները Թուրքիայի միջնորդությամբ ֆինանսական և ակտիվ ռեսուրսներով աջակցել ես Սիրիայում գործող իսլամիստ-ահաբեկիչներին և դրա մասին խոսել են տարբեր միջազգային լրատվամիջոցներ։ Իսկ այդ տեղեկությունները հաստատվել են ամերիկյան, եվրոպական և ռուսական պաշտոնական աղբյուրների կողմից: Ասեմ ավելին՝ 2020 թվականին 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախում ադրբեջանական բանակի հետ միասին մեկտեղ կռվում էին հազարավոր իսլամիստ ահաբեկիչներ, ովքեր հավաքագրվել և ֆինանսավորվել էին Ադրբեջանի կողմից, որպես հավելյալ փաստարկ կբերեմ օրինակ՝ Արցախում գերի ընկած սիրիացի ահաբեկիչների ցուցմունքները, որոնցից վերջին երկուսը Հայաստանում դատապարտվել էին ցմահ ազատազրկման և ազատ արձակվեցին փոխանակման սկզբունքով՝ 4 հայ ռազմագերիների դիմաց։

Իսկ հիմա՝ փաստ N4

Գանք հայ ժողովրդին ֆաշիստ անվանելու քո հայտարարությանը և տեսնենք, թե ով է ֆաշիստ և ում պետք է ենթարկել Նյուրնբերգյան դատավարություն։

2022 թվականին, երբ սկսվեց ռուս-ուկրաինական պատերազմը, Ալիև դու ու քո իշխանությունը սկսեց ակտիվ ֆինանսավորելը և աջակցելը Ուկրաինայում գործող տասնյակ ֆաշիստական խմբավորումներին: 2022-2024 թվականներին Ուկրաինայում մի քանի խոշոր ֆաշիստական խմբավորումներում իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցել ադրբեջանից Ուկրաինա ուղարկված ադրբեջանական բանակի հարյուրավոր սպաներ։ Ասեմ ավելին, ըստ որոշ տեղեկությունների Ուկրաինայում գործող և ռուս-ուկրաինական ռազմաճակատում կռվող տասնյակ ֆաշիստական խմբավորումների ադրբեջանական ֆինանսավորումը հասնում է մինչև 126 միլիոն դոլլարի։

Ալիև դու քո իշխանության հետ հանդերձ ֆինանսավորել ես ֆաշիստների առկայությունը և գործողությունները Ուկրաինայում ընդդեմ Ռուսաստանի։

Իմ այս հնչեցրած փաստերը արձանագրված են տասնյակ միջազգային լրատվամիջոցների և կազմակերպությունների կողմից և բացի այդ կան հարյուրավոր տեսանյութեր, որտեղ խոսքերն ավելնորդ են, որտեղ պարզ և հստակ արձանագրված են ադրբեջանական բանակի սպաների առկայությունը Ուկրաինայում գործող տասնյակ ֆաշիստական խմբավորումների կազմում։ Ասեմ ավելին, Ռուսաստանը ամենաբարձր մակարդակում բազմիցս ադրբեջանական աղբյուրներից բացատրություն է պահանջել այդ ֆինանսավորումների համար, իսկ Ռուսաստանի կառավարության ղեկավար Միշուստինը գնաց Բաքու՝ քեզանից պահանջելու այն ադրբեջանցիների անունները, որոնց դու ուղարկել ես Ուկրաինա՝ կռվելու ընդդեմ Ռուսաստանի։

Փաստերն անհերքելի են։

Հիմա հարց - ո՞վ է ֆաշիստը, ո՞վ է ֆինանսավորել ֆաշիստներին և ու՞մ պետք է ենթարկել նյուրնբերգյան դատավարության, չնայած նրան, որ դու Ալիև ոչ թե նյուրնբերգյան, այլ հայ ժողովրդի դատաստանից պետք է վախենաս։ Դու պետք է Սադամ Հուսեյնի ճակատագրից վախենաս, աշխարհը շատ արագ է փոխվում, և երբ բազմաբևեռ աշխարհակարգ ձևավորվի, քո նման խամաճիկային բռնապետներն այլևս պետք չեն լինելու, որովհետև դու քո դարն ապրել ես, քո ներկված մազերն ու բեղերը քեզ ժողովրդավար չեն դարձնի, ինչքան էլ քեզ փորձես արևմտյան երկրների առաջ ուժեղ առաջնորդ ձևացնես, նրանց համար եղել ես կաս ու կմնաս, որպես լվացքի խողովակ, որտեղից քամում են ինչ կարող են, իսկ երբ այլևս պետք չգաս, քեզ կարժանացնեն Քադաֆֆիի ճակատագրին, որից դու ուղղակի խուսափել չես կարողանա։

Բռնապետություն, ահաբեկչություն և ֆաշիզմ , ահա այն ժառանգությունը, որ դու Ալիև թողնելու ես քո ժողովրդին, իսկ մենք հայերս պատվով և արժանապատվությամբ վեր կհառնենք մոխիրներից փյունիկի պես, իսկ մեր անկախության հռչակագիրը, որն անհնար է ջնջել, որը միայն մեր Սահմանադրության մեջ չէ գրված և տպված, այլ դաջված է մեր՝ հայերիս սրտերում և հոսում է մեր երակներում, որը ջնջելու համար պետք է ջնջես ամբողջ հայ ազգը, իսկ ովքեր փորձել են դա անել, արժանացել են Թալեաթի, էնվերի, Հիտլերի և Գեբելսի ճակատագրերին։

Սա էլ քեզ հայի պատասխանը՝ բանտից։

Բանտ

16․02․2026

Արթուր Վարդանյան

Դիտվել է՝ 173

Մեկնաբանություններ