Ադրբեջանը և ևս 8 պետություն Թրամփի «Խաղաղության խորհրդի» ֆոնդին մուծել են 7 միլիարդ դոլար: Ամիսներ առաջ շրջանառվում էր տեղեկություն, համաձայն որի, Ադրբեջանը նաև համաձայնել է զինուժ ուղարկել Գազա, սակայն ազերիները հրաժարվեցին: Առայժմ...
Բայց միանշանակ է, որ Թրամփը հենց այնպես, առանց շահի, որևէ մեկին նույնիսկ թեյ խմելու չի հրավիրում: Երրորդ աշխարհի բոլոր այն երկրները, այդ թվում՝ Հայաստանը, որոնք հրավիրված են այդ խայտառակ «Խաղաղության խորհուրդ», ինչ-որ կերպ Թրամփին վճարել են՝ նախօրոք: Թրամփը «նիսյա» խոստումների չի հավատում, կանխավճարը պարտադիր է:
«Խաղաղության խորհուրդ» կոչվածը հրեական ավանտյուրա է, որ իրականացվում է Թրամփի ձեռքերով: Նպատակը Գազայի ցեղասպանությունը լեգիտիմացնելն է:
Զուգահեռ՝ Նիկոլ Փաշինյանի միջոցով լեգիտիմացվում է Ղարաբաղի էթնիկ զտումը: Դարձել է ավանդույթ՝ ամիսը մեկ կամ երկու անգամ որևէ պատրվակով Նիկոլն ու Իլհամը հայտնվում են Թրամփի շրջապատում, Թրամփն էլ հայ-արդբեջանական չեղած խաղաղությունն է հիշում, գլուխ է գովում, թե բա՝ 30 տարվա հակամարտություն եմ լուծել: Նա, թերևս, տեղյակ էլ չէ, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև «խախղաղության թուղթը» չի ստորագրվել և հայտնի չէ՝ երբ կստորագրվի:
Նայելով, թե ինչ երկրների ղեկավարներով է իրեն շրջապատել դեմոկրատիայի ու ազատության երբեմնի խորհրդանիշ գերտերության ղեկավարը, համոզվում ես, որ այդ գերտերության մեջ ինչ-որ բան այն չէ՝ մեղմ ասած:
Թրամփիզմը դարձել է այնպիսի տոքսիկ երևույթ, որից ոչ մի դրական բան սպասել հնարավոր չէ, Թրամփի կողքին հայտնվելը հակագովազդ է:
Իսկ Գազայի հարցով վաղ թե ուշ «Նյուրնբերգ» լինելու է, մեզ էլ հիշեցնելու են, որ, լինելով ցեղասպանված, էթնիկ զտումների ենթարկված ժողովուրդ, մասնակցել ենք այս ամոթալի ավանտյուրային:
Արա Արայան