Ցավում եմ: Շուտով «մահանալու» է Հարկադիրի ֆեյսբուքյան էջը: Այժմ էջը «հոգեվարքի» մեջ է:
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն առայժմ ունի ֆեյսբուքյան էջ: 2026 թվականին էջում տեղադրվել է ընդամենը 9 հրապարակում: Ընդ որում, այդ 9 հրապարակումներից 4-ը էջում տեղադրվել է նույն օրը` փետրվարի 6-ին: Այդ օրը ՀՀ արդարադատության նախարարն էր այցելել Հարկադիր: Այսինքն, եթե վերջինս չայցելեր, ապա Հարկադիրի էջը դատարկ էր լինելու:
Ընդհանրապես, ինչու՞ են Nikol Pashinyan / ՆիկոլՓաշինյանի ասած «հերոս-հարկատուները» վճարում «ոչնչի», մասնավորապես` Հարկադիրի ֆեյսբուքյան էջի գոյության համար: Վստահ եմ` էջը վարող(ներ) ունի, որոնց հերոս-հարկատուներն աշխատավարձ և պարգևավճար են տալիս: ՈՉՆՉԻ ԴԻՄԱՑ:
Ախր, Հարկադիրը գրելու լիքը բան ունի: Միայն Հարկադիրում աշխատող պայմանական թորոսյանարմենների խայտառակ գործունեության վերաբերյալ կարելի է օրական 15-20 հոդված գրել: Չե՞ք ցանկանում պայմանական թորոսյանարմենների մասին գրել: Այդ դեպքում, դեսից-դենից գովազդ «կպցրեք» և տեղադրեք: Ի՞նչ տարբերություն, միևնույնն է Հարկադիրի աշխատողներից շատերը` պայմանական թորոսյանարմենները, այսպես թե այնպես իրենց ֆեյսբուքյան էջերում գովազդ են տեղադրում և Հարկադիրի ղեկավարությունը դրան դեմ չէ: Դուք էլ տեղադրեք:
Ի վերջո, եթե գովազդ էլ չեք ցանկանում տեղադրել, ապա գոնե ամեն օր Հարկադիրի ղեկավար պարոն Սիրոյի կենսագրությունը հանրայնացրեք: Հարուստ կենսագրություն է: Եթե վերջինիս կենսագրությունից նույնիսկ օրական մեկ հատված տեղադրեք, ապա շատ երկար ժամանակ գործ կունենաք:
Ուրեմն, ի գործ: Միայն թող էջը «չմահանա»: Ամեն:
Կարեն Հեքիմյան